Արտյոմ.
Բարև ձեզ։
Մոդայիկ հարց ունեմ 🙂
Ունեմ եկամուտ եվրոյով, որը ստացել եմ ոչ ռեզիդենտից, ում ծառայություն եմ մատուցել Freelance պայմանագրով, որով ինքս եմ պարտավորվել մաքրել հաշիվներս պետության առջև։ Որպես օրինապաշտ քաղաքացի՝ ես ցանկանում եմ այս եկամուտը հայատարարագրել և վճարել հարկերը։ Օրենքը նայեցի բայց գլուխ չհանեցի 🙁
Կօգնե՞ք հասկանամ՝ որքան հարկ պետք է վճարեմ։
Շնորհակալություն։
Կարող եք ԱՁ գրանցել և որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ ազատվեք հարկերից: Մանավանդ, եթե հաճախ եք նման գործունեություն անելու:
Շնորհակալություն, Անի ջան։ Բա անցած տարվա եկամուտը ի՞նչ անեմ։
Հարգելի Արտյոմ, տվյալ եկամուտը կհարկվի տարեկան դրույքաչափերի հետևյալ սանդղակով.
մինչև 1800000 դրամը ներառյալ – 23 տոկոս
1800000-ից մինչև 24000000 դրամը ներառյալ – 414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը
24000000-ից ավելի դրամ – 6630000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը
Բայց ֆրիլանսի դեպքում տարեկան 18մլն շեմը հեշտ հաղթահարվող է 🙂 ու արդյո՞ք ֆրիլանսի հարկման վերաբերյալ կա որևէ օրենք:
Դե, եթե շեմը անցնեք, կհարկվեք 5% – ով: Իսկ ինչքան գիտեմ ֆրիլանսի մասին որևէ կոնկրետ օրենք չկա: