Սիրուշո.
Խնդրում եմ ասեք` իրավունք ունի՞ անձը համատեղությամբ աշխատել 2 վայրում, լիարժեք մեկական դրույքներով, թե մի տեղում պետք է լինի մեկ, իսկ մյուսում կես դրույք, և համատեղության դեպքում օրական քանի՞ ժամ իրավունք ունի աշխատել, նաև բանակի 1 000 դրամը ո՞ր աշխատավայրից է պահվելու:
Աշխատաժամանակի տևողությունը սահմանվում է ԱՕ 139 հոդվածով` օրական 12 ժամից ոչ ավել` ներառյալ` արտաժամյա աշխատանքը: Դրոշմանիշային վճարը հաշվարկվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի մոտ: