Ինֆոէքսպերտ ՍՊԸ

Ընկերություն` Ինֆոէքսպերտ ՍՊԸ
Հասցե` ք. Երևան
Էլ. փոստ` info շնիկ infoexpert.am
Թափուր աշխատատեղ` Ծրագրի ղեկավար
Աշխատանքի նկարագրություն`
Պարտականություններ
– Ընկերության աշխատակիցների և պատվիրատուների հետ գերազանց հաղորդակցման ընդունակություն
– Կոնկրետ ծրագրերի իրականացման կանոնակարգերի մշակման և դրանց կատարմանը հետևելու ունակություն
– Աշխատանքների բաժանում կատարելու հմտություն
– Պատվիրատուների հետ խնդիրները քննարկելով նկարագրելու կարողություն, դրանց իրականացմանը հետևելու և արդյունքների հանձնումը պատվիրատուին ապահովելու հմտություն
– Պատվիրատուների հետ պայմանագրային պարտավորությունները կառավարելու կարողություն
– Տարբեր գործառույթների միջև գործողությունները համակարգելու ունակություն
– Ծրագրի կարգավիճակի մասին հաշվետվություն ներկայացնելու հմտություն
Պահանջվող հմտություններ
– Բակալավրի աստիճան
– Գրավոր և բանավոր հաղորդակցության ունակություն
– Սթրեսսային իրավիճակների լուծման կարողություն
– Խնդիրների լուծման ժամանակ նոր լուծումների նախաձեռնություններով հանդես գալու ընդունակություն
– Միաժամանակ մի քանի ծրագիր վարելու կարողություն
Որակավորման ցանկալի պահանջներ
– Հարկային օրենսդրության նախնական իմացություն
– Ձեռնարկություններում բիզնես պրոցեսների իմացություն
– Գործավարության, փաստաթղթաշրջանառության նախնական իմացություն
Դիմելու Գործընթաց
Աշխատանքին դիմելու նպատակով խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական (CV) info շնիկ infoexpert.am էլ․ հասցեին՝ թեմա (subject) դաշտում նշելով “Ծրագրի ղեկավար” հաստիքը։
Այլ նշումներ`“ԻնֆոԷքսպերտ” ընկերությունը ծրագրային ապահովման ներդրման և կատարելագործման ընկերություն է: Մենք առաջարկում ենք ծրագրային 1C հենքի վրա բիզնեսի ավտոմատացման լիարժեք լուծումներ: Շուկայում զբաղեցնելով առաջատար դիրք 1996թ․ սկսած՝ ԻնֆոԷքսպերտ ընկերությունն այսօր ունի 20-ից ավել աշխատակիցներ, սպասարկման ամբողջական թիմ, 300-ից ավել հաջողված նախագծեր,100-ից ավել հաճախորդներ, որոնց թվում են Հայաստանի և արտերկրի մի շարք խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են ՀԷՑ ՓԲԸ-ն, Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ն, Միջազգային Էներգետիկ Կորպորացիան, Շին Տավր ՍՊԸ-ն, Synopsys Արմենիա Հայաստան ՓԲԸ-ն և այլք։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ