Ձև Ֆ1-ի վերաբերյալ

Manush.

Բարև ձեզ, ես ուզում եմ իմանամ սոց ներկայացվող Ձև ֆ1 հայտը ո՞ր թվականից ենք սկսել ներկայացնել, քանի որ ես ունեմ աշխատող, որը գնացել է ֆիզ.արձակուրդ 2006թ., ու դրանից հետո էլ աշխատողը դարձյալ գնացել է ֆիզ. արձակուրդ ու հիմա վերադարձել է աշխատանքի, ուզում եմ իմանամ` հիմա ես հայտ ներկայացնեմ, թե` ոչ, քանի որ ինձ մոտ չկա նրա աշխատանքի ընդունման սոցի հայտը, չգիտեմ դա իմ սխալն է, որ չկա, թե ուղղակի 2006թ. դեռ չի եղել այդ հաշվետվության ձևը:
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Տվյալ աշխատողի համար պետք էր հայտ ներկայացնել ՍԱՏԲ, քանի որ անհատական հաշվառման համակարգը գործում է 2004թ.-ից:
Հայտ, եթե չի տրվել միանշանակ հիմա պետք է տաք, ինչպես նաև հաշվետվություններ բոլոր տարիների համար սկսած 2004-ից եթե նա ընդունվել է աշխատանքի 2004-ից շուտ, եթե 2004-ից հետո, սկասծ էդ ժամանակից:
Ինչ մեղքին է վերաբերվում` մեղքը ձեր կազմակերպության հաշվապահինն է, որն աշխատել է մոտավորապես էս ժամանակահատվածում 2005թ. մայիսից մինչև 2005թ. նոյեմբերի 15-ը
Մի անհանգստացեք մի կլորիկ գումար վարչական որ մուծեք ու էդ բոլոր հաշվետվությունները ներկայացնեք ձեր ՍԱՏԲ, ոչ մի խնդիր չի առաջանա 🙂