Արթուր.
Բարև ձեզ, եթե հնարավոր է օգնեք.
Ես ցանկանում եմ հիմնել Ա/Ձ, որը աշխատելու է վարձով վերցրած տարածքում, ցանկանում եմ իմանալ վարձակալության պայմանագիրը պետք է կնքել, նոր զբաղվել ա/ձ ով, թե սկզբից գրանցեմ ա/ձ-ն, նոր արդեն ա/ձ-ով կնքեմ պայմանագիրը, նախապես շնորհակալություն:
Սկզբից գրանցում եք ԱՁ-ն հետո ԱՁ-ով վարձակալության պայամանագիրեք կնքում
Բարև Ձեզ, Արթուր։ Ոչ մի արգելք, կապված տարածքը վարձակալման հետ չկա, ուղղակի, եթե Դուք այն վարձեք մինչև Ա/Ձ-ի գրանցումը և այն նախատեսված է լինելու Ա/Ձ-ի գործունեության համար, ապա որպես վարձ վճարած գումարը, հետագայում, որպես Ա/Ձ-ի կատարած ծախս, նվազեցման ենթակա չի լինի, քանի որ այն չի դիտվի որպես Ա/Ձ -ի կողմից վարձակալված, այլ կդիտվի որպես Ձեր, որպես Ա/Ձ չհանդիսացող ֆիզ.անձ., վարձակալված տարածք։ Դրա համար ավելի նպատակահարմար է գրանցել Ա/Ձ-ն, այնուհետև կնքել վարձակալման պայմանագիր, որտեղ Դուք արդեն որպես պայմանագրի կողմ հանդես կգաք Ա/Ձ-ի կարգավիճակում, համապատասխան ՀՎՀՀ-ով և պետ. ռեգիստրի վկայականի համարով։
իսկ ՀՎՀՀ-ի դրամադրման դիմումի (գործունեության վայրը) տողում ինչ լրացնեմ
և եթե դճվար չէ հուշեիք Հդմ-ն որտեղից պետք է վերցնեմ և ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Նախապես շնորհակալություն
Բարև Ձեզ Արթուր։ ՀԴՄ-ի հետ կամված բոլոր հարցերը ավելի ճիշտ կլինի պարզես ՏՀՏ-ի հետ։ Իսկ ՚՚՚գործունեության վայրը՚ տողում լրացրու քո Ա/Ձ-ի գործունեության վայրի հասցեն։ Տվյալ դեպքում, եթե վերը նշված Ա/Ձ-ի վարձակալած տարածքումա կատարվում գործունեությունը, ապա այդ տարածքի հասցեն։