Մանուշ.
Եթե բյուլետենը հաշվարկում եմ հուլիս ամսին ու վճարում հուլիս ամսին, ապա ինչպե՞ս պետք է գրեմ սոց.-ի հաշվետվությունում, նշե՞մ հուլիսի հաշվետվությունում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մանուշ.
Եթե բյուլետենը հաշվարկում եմ հուլիս ամսին ու վճարում հուլիս ամսին, ապա ինչպե՞ս պետք է գրեմ սոց.-ի հաշվետվությունում, նշե՞մ հուլիսի հաշվետվությունում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Երբ հաշվարկել եք, այդ ժամանակ էլ գրում եք: Ձեր դեպքում գրում եք հուլիս ամսվա հաշվետվության մեջ:
Ապահովագրական նպաստները հաշվարկում են անաշխատունակության թերթիկը ներկայացնելու ամսին և վճարում առաջիկա աշխատավարձի հետ: Անկախ վճարումից սոցիալական վճարների հաշվետվությունում ցույց է տրվում հաշվարկման ամսին, Ձեր դեպքում՝ հուլիսին:
Իսկ եթե հուլիս ամսին ներկայացրել է բյուլետեն, որտեղ մի օրը հունիսի 30-ն է, սակայն այդ օրվա համար ստացել է աշխատավարձ, ես ինչպե՞ս հաշվեմ և եկամտահարկի ու սոց.-ի հաշվետվությունում հունիսի աշխատավարձը հանեմ:
Հարգելի Անդրանիկ, եթե թերթիկում մի օրը հունիսի 30-ն է, դա նշանակում է, որ նա հունիսի 30-ին աշխատանքի չի ներկայացել, հետևաբար այդ օրվա համար աշխատավարձ չպետք է վճարվեր, իսկ անաշխատունակության նպաստը պետք է հաշվարկվի թերթիկի ներկայացման ամսին անաշխատունակ օրերի համար: