Միջին աշխատավարձ գտնելու համար

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել արձակուրդ գնալիս պարտադիր պետք է ետ գնալ և լրացնել 12 ամիս, միջին աշխատավարձ գտնելու համար, թե ետ ենք գնում մինչև նախորդ արձակուրդ գնացած ամիսը: Օրինակ եթե աշխատողը գնացել է 2009թ. հուլիս ամսին արձակուրդ, իսկ 2010թ. ցանկանում է գնալ մայիս ամսին, միջին ինչպես հաշվարկեմ: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

միջին աշխատավարձը հաշվարկելիս պետք է նախորդ արձակուրդից հետո եղած ամիսները

Նաիրա

Մարինե ջան ձեր ասաց օրինակում եթե հուլիսին է վերջին արձակորդը գնացել,ապա օգոստոսից մինչև ապրիլ ամիսների միջին աշխատավարձը պետք է վերցնեք:

Աննա

Հարգելի Մարինե
Եթե արձակուրդ գնալու է մայիսին, ապա պետք է հաշվարկի մեջ վերցնել նախորդող չընդհատվող 12 ամիսների միջինը, այսինքն 2009թ. մայիս-2010թ. ապրիլ, որի մեջ չեք ներառի հուլիս ամսվա եկամուտը, քանի որ այն ընդհատվող ամիս է:

Մարինե

շատ շնորհակալ եմ բոլորիցտ, բայց Աննա ջան իմ իմանալով պետք է վերցնել նախորդ արձակուրդ գնալուց հետո ընկած ամիսների միջինը, չէ որ 2009թ. մայիս ամսվա համար մի անգամ միջին հաշվարկվել է: Խնդրում եմ պատասխանել

Աննա

Ես վստահ եմ իմ պատասխանի համար: Առավել ևս մեր կազմակերպությունը աշխատում է ՀԾ-ի մեծ փաթեթով և ծրագիրը միջին ամսեկան աշխատավարձը հաշվարկում է իմ նշած եղանակով: