Տարածքի վարձակալության պայմանագիր

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը ցանկանում է տարածքի վարձակալության պայմանագիր կնքել ֆիզ. անձի հետ: Արդյո՞ք պարտադիր է այդ պայմանագրի նոտարական վավերացումը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Arsine

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը պարտադիր ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման, հակառակ դեպքում նման պայմանագիրը համարվում է առոչինչ պայմանագիր: Ներկայումս նոտարական վավերացման ֆունկցիան իրականացնում է նաև կադաստրը, այսինքն կարող եք պայմանագիրը կնքել հենց կադաստրում, առանց նոտարի մոտ այցելելու:
Սակայն եթե Ձեր հարցը հարկայինի հետ կապված է, ասեմ, որ իմ պրակտիկայում հանդիպել են դեպքեր, որ առանց նոտարի կամ կադաստրի կնքված պայմանագիրը հարկայինը ընդունել է, երևի թե այն առումով, որ հարկերը վճարվեն:

Marine

ՀՀ Կառավարության 2012 թ. որոշման համաձայն՝ եթե Կադաստրի մետական տեսչությունում եք կնքում գույքի վարձակալության պայմանագիրը՝ կիրառելով ՀՀ Կառավարության կողմից հաստատված օրինակելի ձևը, ապա նոտարական վավերացման կարիք չկա:

Միսաք

Կադաստրի պետական տեսչությունում կարո՞ղ է վարձատուի լիազորված անձը կնքել վարձակալության պայմանագիր: