Նաիրա.
Հարգելի հաշվապահներ,օգոստոսից պետք է ներկայացնեմ անաշխատունակության թերթիկ 140 օրվա(70 նախածննդյան և հետծննդյան 70օր),աշխատավարձս կազմում է 60,000.00 դրամ,խնդրում եմ գրել թե ինչքան կկազմի իմ գումարը վերջնական և արդյոք ճիշտ է արձակուրդ վերցնել դեկրետից 1 ամիս առաջ
Կանխավ շնորհակալ եմ
Ես ձեզ խորհուրդ չեմ տա որ դեկրետից մեկ ամիս առաջ արձակուրդ վերցնեք,քանի որ ձեր անաշխատունակության նպաստի հաշվարկման համար պետք է վերցնել վերջին 3 ամիսների միջին աշխատավարձը`(60000+60000+60000)/3=60000 դրամ մեկ ամսվա միջին աշխ.,իսկ եթե արձակուրդ վերցնեք մեկ ամիս առաջ,ապա ըստ օրենքի ձեր միջին աշխատավարձի չափը կնվազի և դուք քիչ կստանաք ձեր ֆիզ. արձակուրդի գումարը`
Ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 oրացուցային ամիսներին վարձու աշխատողի համար հաշվարկված վճարովի ամենամյա արձակուրդի կապակցությամբ վճարված գումարը, պարգևատրումները և աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները միջին ամսական աշխատավարձում (եկամտում) հաշվառվում են գումարի մեկ տասներկուերորդի չափով:
Իսկ եթե միջին աշխատավարձը 60000 կազմի,ապա ձեր անաշխատունակության նպաստի գումարը կկազմի 60.000/30,4*140=276.316 դրամ,որից ոչ մի պահում չի արվում (Հղիության ու ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար միջին աշխատավարձը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) վրա և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով):
Բարև Նաիրա ջան,եթե օրենքով առաջնորդվենք,ապա հղիության 7-րդ ամիսը լրանալուն պես պետք է գնաք ֆիզարձակուրդ,սակայն կան հղիներ ,որոնքգնում են աշխատանքի վերջին ամիսը ներառյալ,իսկ ձեր հաշվարկը հետևյալն է.
փաստորեն ձեր միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 60000 դրամ,քանի որ ամեն ամիս ստացել եք նույն գումարը,այն պետք է բաժանեք 30.4-ի ,որպեսզի ստանաք մեկ օրվա միջին աշխատավարձը և բազմապատկեք 140 օրով.
60000/30.4*140=276315