Հաշվարկային փաստաթղթերի մատակարարման ամսաթվերը սխալ են

An.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հաշվարկային փաստաթուղթ եմ դուրս գրել 142 հատ, որոնց մատակարարման ամսաթիվը պատահաբար սխալ է եղել: Ի՞նչ կարող եմ անել այդ դեպքում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմենուհի

Բարև Ձեզ, ինձ հետ էլ է նման դեպք պատահել հարկային հաշիվների հետ կապված: Հարկային տեսչությունից ինձ ասացին, որ պիտի հատ-հատ անվավեր անեմ, ու ճշգրտված հաշիվներ դուս գրեմ: Դե, ես էլ արեցի 🙂

Մուշեղ

Եթե հնարավորություն կա, դիմացի կողմն էլ դեմ չէ, խորհուրդ կտամ անփոփոխ թողնել հաշիվները, քանի որ հաճախակի կամ մեծ թվով անվավեր ճանաչելը այդքան էլ լավ չէ կազմակերպության՝ ՀՏ կողմից որպես ռիսկային դիտվելու տեսանկյունից:

Հասմիկ

Իսկ եթե հարկային հաշիվն արդեն ստորագրել են, և հնարավոր չէ այն անվավեր ճանաչել, հետագայում ինչ-որ խնդիրներ կարո՞ղ են առաջանալ։ Շնորհակալություն։

Ազարիա Սահակյան

Հնարավոր է ճանաչել անվավեր, ուղղակի հարկային հաշվի թղթային տարբերակի վրա դուրս գրողի և ստացողի կողմից չեղյալ ճանաչելու հիմքի վերաբերյալ գրառում է կատարվում: