ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գնել է ապրանք

Վարդ.

Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գնել է ապրանք ՀՀ ոչ ռեզիդենտից և առանց ՀՀ ներմուծելու այն շահույթով վաճառել է ոչ ռեզիդենտի: Արտացոլվում է այն ԱԱՀ հաշվետվության մեջ և/կամ տրվում է որևիցե տեղեկատվություն ՀՏ-ին այդ գործարքի մասին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ashot

Ոչնչացրե’ք այդ թղթերը: Իսկ եթե լուրջ, ապա ԱԱՀ-ի մասով, ձեր նշած գործարքի դեպքում ԱԱՀ մասին օրենքի 12 հոդ.-ի համաձայն ապրանքի մատակարարման վայրը ՀՀ-ը չէ, այսինքն ԱԱՀ չի առաջանում և այդ գործարքները չեն արտացոլվում ԱԱՀ հաշվարկի մեջ և եթե կարելի է ինչ նկատի ունեք ՀՀ ոչ ռեզիդենտ ասելով, որովհետև շահութահարկի հետ կապված հարցեր կարող են առաջանալ:

Վարդ

Շնորհակալության … չայրվեցին, իսկ եթե լուրջ

ոչ ռեզինդենտ ասելով նկատի ունենք, որ վաճառողը և գնորդը ՀՀ ոչ ռեզիդենտ ընկերություններ են: Այն որ ԱԱՀ-ի հաշվետվությամբ այդ գործարքները չեն արտացոլվում պարզ է։ Եվ որ այն արտացոլվելու է #2՝ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն ձևում և շահութահարկի հաշվարկում ևս հասկանալի է: Խնդիրը հետևյալն է՝ կա կարիք տեղեկացնել ՀՏ-ն այդ գործարքների մասին այժմ. քանի որ հետագայում անհամապատասխանություն է առաջանալու ԱԱՀ-ի, շահութահարկի և ֆինանսական հաշվարկի մեջ իրացման ծավալների վերաբերյալ։

Ashot

ՀՀ օրենսդրությամբ միայն ԱԱՀ մասին օրենքի 20 հոդ.-ով է սահմանվում հարկ վճարողի իրականացրած գործարքների մասին ՀՏ-ին տեղեկություններ ներկայացնելու պարտականություն, որն էլ վերաբերում է հարկային հաշիվներին: Ուրիշ ոչ մի տեղ չի սահմնանվում, որ հարկատուն պարտավոր է իր իրականացրած գործարքների մասին տեղեկացնել պետական մարմիններին և նույն կերպ պարտադիր չէ, որ ձեր Ֆին. արդյունքների մասին հաշվետվության, շահութահարկի հաշվարկի և ԱԱՀ հաշվարկի իրացումից հասույթի համապատասխան տողերի գումարը լինի նույն թիվը: Միայն պետք է թղթերում հստակ երևա, որ գործարքները կատարվել են ՀՀ տարածքից դուրս:

Վարդ

Շնորհակալություն.