Վահագ.
Բարև ձեզ:
Հարցս կայանում է հետևյալում.
Աշխատանքային օրենսգրքի փոփոխության համաձայն հանվել է գործատուների կողմից ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր վարելու պահանջը, և փոխարենը գործատուներին հնարավորություն է տրվել հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը իրենց նախընտրած ձևաչափով, սակայն այնպես, որ ապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել Օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը:
Հիմա ուզում եմ հասկանալ, ես կարո՞ղ եմ շարունակել օգտագործել ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը, թե՞ պետք է պարտադիր աշխատողի համար կազմվի օրինակ շաբաթական աշխատաժամանակի հաշվարկի ձև:
Հարգելի Վահագ,
Դուք կարող եք օգտագործել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի հին ձևը, սակայն հին ձևի վերևի աջ անկյունում տրված ՀՀ Կառավարության որոշման հղումը ջնջեք (քանի որ այն չի գործում) և տվեք տնօրենի համապատասխան հրամանի հղումը (այդ հրամանը ներքին հրաման է, որը պետք է սահմանի նոր տեղեկագրի ձևը և լրացման կարգը, ինչն էլ, ըստ էության չի տարբերվում հնից):
Որ, խնդրեմ գործատուի ներքին հրամանի նմուշ կարո՞ղ եք տալ։ Կանխավ շնորհակալություն:
Ներեցեք, մի հարց էլ, եթե կարելի է. եթե աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր շարունակել ենք վարել, բայց ներքին հրաման չենք տվել, շա՞տ կոպիտ խախտում է: