ՊԵԿ նախագահի N 1778 Ա հրամանը

Տիգրան.

Ինչպես գտնեմ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 21/05/2010 N 1778 Ա հրամանը:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռաֆիկ

Համարում պարունակվող “Ա” տառը խոսում է այն մասին, որ Ձեր նշած որոշումը անհատական իրավական ակտ է
(“Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենք, հոդ. 38, մաս 3՝
3. Իրավական ակտում դա ընդունող մարմինը նշում է կատարում դրա բնույթի մասին “Ն” (նորմատիվ), “Ա” (անհատական) եւ “Լ” (ներքին, լոկալ) տառերով: Սույն նշումները կատարվում են իրավական ակտի հերթական համարից անմիջապես հետո:
Համապատասխան նշում չունեցող իրավական ակտերը համարվում են անհատական իրավական ակտեր: Դրանց նորմատիվ բնույթ ունեցող դրույթներն իրավաբանական ուժ չունեն:
Անհատական իրավական ակտի նշումով ընդունված իրավական ակտերի` նորմատիվ բնույթ ունեցող դրույթներն իրավաբանական ուժ չունեն:)
և, հետևաբար, այն “ունի ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար, չի պարունակում իրավական նորմ եւ սահմանում է վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակի անհատապես նշված (նախատեսված) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական կամ համայնքային հիմնարկների (այսուհետ` անձ) համար:” (“Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենք, հոդ. 2, մաս 5)։
Հետևաբար, տվյալ ակտը Դուք կարող եք գտնել կամ այն ընդունող մարմնի մոտ, կամ էլ այդ որոշման մեջ ուղղակի անհատապես նշված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մոտ։

Վիկտորյա

Կարծում եմ դեռ չեն հասցրել տեղադրել, բայց հենց տեղադրեն կարող եք գտնել http://www.taxservice.am/index.php?menuID=159&tid=2&pid=&lng=9 սայտից…:)

Tigran

Շնորհակալություն, Ռաֆիկ և Վիկտորիա:

Ռաֆիկ

Հարգելի Տիգրան
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 21/05/2010 N 1778-Ա հրամանը հադիսանում է անհատական իրավական ակտ։
“Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի 60 հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ սահմանված է պետական մարմինների, այդ թվում նաև ՊԵԿ, կողմից ընդունված անհատական իրավական ակտերի ուժի մեջ մտնելու կարգը
” Սույն մասում նախատեսված մարմինների ընդունած եւ պատասխանատվություն սահմանող անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում տվյալ անհատական իրավական ակտը համապատասխան մարմիններում կամ կազմակերպություններում մուտքագրվելու կամ պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին հանձնելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակվելու վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով նրանց իրազեկելու պահից, եթե oրենքով կամ ավելի բարձր իրավական ուժ ունեցող իրավական այլ ակտերով կամ այդ անհատական իրավական ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:”
Այսինքն, այդ անհատական իրավական ակտը կարող է Ձեզ վերաբերել միայն այն դեպքում, եթե նրանում ուղղակի նշված է Ձեր անուն, ազգանունը՝ եթե Դուք հանդես եք գալիս որպես ֆիզիկական անձ, կամ էլ Ձեր կազմակերպության անվանումը՝ եթե հանդես եք գալիս որպես իրավաբանական անձ։ Եվ այդ դեպքում այն ուժի մեջ կմտնի այդ անհատական իրավական ակտը Ձեզ հանձնելուց կամ պատշաճ այլ կարգով իրազեկելուց հետո միայն։