Համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ

Լալա.

Բարև ձեզ, մեզ մոտ համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ և հիմնական աշխատավայրից մեզ չի կարող ներկայացնել արձակուրդի վերաբերյալ քաղվածք: Մեզ մոտ անհրաժե՞շտ է հրաման տալ արձակուրդի համար, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա կազմել հերթական տաբելը: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիանա

Լալա ջան, ըստ աշխատանքային օրենսգրքի աշխատողը հիմնական աշխատավայրից երբ որ գնում է արձակուրդի, նույն ժամանակահատվածում էլ մյուս աշխատանքի վայրից պետք է գնա, իսկ հրաման Դուք անպայման պետք է տաք՝ անկախ նրանից՝ թերթիկ ներկայացրել է, թե ոչ:

Astghik22

Համատեղությամբ աշխատողը, եթե գնում է հիմնական աշխատավայրից արձակուրդ, ապա համատեղությամբ աշխատավայրից նույնպես պետք է տրամադրել արձակուրդ: Համատեղության վայրից արձակուրդ չի տրամադրվում միայն աշխատողի ցանկության դեպքում:
Այո, անհրաժեշտ է տալ հրաման և տաբելում լրացնել Ա (Արձակուրդ):

Իրինա

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 164 հոդվածի համաձայն աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը որպես կանոն տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում կողմերի համաձայնությամբ:

Արմինե

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս.
հիմնական աշխատավայրից արձակուրդ եմ գնացել 01.05.2016թ.-ին՝ օգտագործելով 2015թ.-ի չօգտագործված արձակուրդս, այդ նույն ժամանակահատվածում համատեղության կարգով հրամանագրվել եմ մեկ այլ կազմակերպություն (ՊՈԱԿ), հուլիսի 1-ից ՊՈԱԿ-ի աշխատակիցները գնում են արձակուրդ, ես կարո՞ղ եմ գնալ արձակուրդ համատեղության վայրից, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

Իրինա

Հարգելի Արմինե, ես վերևում օրենքի մեջբերում էի կատարել, կարող էիք կարդալ, բայց ոչինչ, եթե դուք մանկավարժ եք, ապա նույն օրենքի, նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ուսումնական հաստատությունների մանկավարժներին աշխատանքային առաջին տարում ամենամյա արձակուրդը տրամադրվում է սովորողների և ուսանողների ամառային արձակուրդի ժամանակ` անկախ այն հանգամանքից, թե երբ են այդ մանկավարժներն սկսել իրենց աշխատանքը: