Ադրիանա.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. 2 կազմակերպությունների միջև կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, 2 ամիս անց մյուս կողմը գրություն է ուղարկում, որ խնդրում է գումարը փոխանցել մեկ այլ կազմակերպության բանկային հաշվին: Արդյոք հնարավոր է նման բան կամ հավելյալ ինչ է հարկավոր, որպեսզի գործարքը ճիշտ լինի:
Բարև Ձեզ Ադրիանա։ Իմ կարծիքով, պայմանագիրը պետք է խզել և նոր պայամանագիր է անհրաժեշտ կնքել, այդ նոր կազմակերպության հետ։
Բարև Ձեզ, Ալբերտ: Իրենք չեն ցանկանում պայմանագիրը փոխել, ասում են, որ դա կարճ ժամանակով է, բանկում խնդիրներ ունեն: Ինչպե՞ս վարվեմ:
Ադրիանա ջան, աշխատանքի մեջ ցանկություններով չեն առաջնորդվում, այլ օրենքներով և կարգերով։ Կարելի է այդ մասին հուշել Ձեր կամակոր և օրինազանց կազմակերպությանը։ Եթե պայմանագիր չլիներ, սաղ խնդիրները կհանգեին նրան,որ Դուք իրանցից հաշիվ-ապրանքագիր կպահանջեիք, նոր կազմակերպության ռեկվիզիտներով։ Խնդիրը, այդ, արդեն կնքված պայմանագիրնա։ Եթե պայմանագիրը կնքվածա կազմակերպության հետ, ապա բոլոր գործողությունները կատարում են համաձայն պայմանագրի կետերի։ Եթե պայմանագիրը չի նախատեսում այն փաստը, որ գումարը պետք է փոխանցվի ոչ թե Կատարող հանդիսացող կազմակերպության հաշվին այլ մեկ ուրիշ կազմակերպության հաշվի համարին, ապա մենակ գրությունը հիմք չի հանդիսանում նրա համար որ դուք գումարը փոխանցեք ուրիշ կազմակերպության հաշվին։ Խնդիրների առաջ կարողեք կանգնել։ Տարբերակները այդ խնդիրների մեկը չի… Խորհուրդս հետևյալն է. եթե իրենց ասելով դա կարճ ժամանակովա, ապա ես Ձեր տեղը կսպասեի այդ ժամանակը անցնի, և հետո կփոխանցեի գումարը այն հաշվին որը նշված է Պայմանագրում։ Այլապես միանշանակ կխզեի Պայմանագիրը և նորը կկնքեի։ Քանի որ խոսքը գնումա Պայմանագրի մասին, ապա խորհուրդ կտամ նաև բացի իմ խորհուրդից, օգտվեք փորձառու իրավաբանների խորհրդատվությունից։
Բարև Ձեզ Ադրիանա,իմ կարծիքով,եթե Դուք պայմանագիրը չփոխեք,իրավաբանորեն դա սխալ կլինի,հետո հարկայինի ստուգման ժամանակ խնդիրներ կունենաք,տվյալ պարագայում կա նաև մեկ այլ տարբերակ,կնքեք երկկողմանի համաձայնագիր,որտեղ բոլոր կետերը կմնան նույնը,իսկ կազմակերպության ռեկվիզիտները փոխեք,հետո նորից համաձայնագրի միջոցով կփոխեք:
Ես իմ պրակտիկայում նման դեպքեր ունեցել եմ, երբ որևէ կազմակերպություն գրավոր /կազմակերպության տնօրենի ստորագրությամբ և կնիքով/ խնդրում է իրեն վճարվելիք ինչ որ գումար փոխանցել մեկ այլ կազմակերպության բանկային հաշվեհամարին: Նման ինստրուկցիայի կատարումը դեռ չի նշանակում, որ Ձեզ ծառայություն է մատուցել այլ կազմակերպություն, և նման վճարումը իրականացնելը համարվում է կնքված պայմանագրի շրջանակներում Ձեր պարտավորությունների պատշաճ կատարում
շատ շնորհակալություն