Արման.
Ժողովուրդ, ի՞նչ նորություն ունեք ՀԴՄ կտրոնների վրա ապրանքներն իրենց կոդերով տպելու պահանջի հետ կապված: Արդյո՞ք մայիսի 1-ից գործելու է օրենքը, թե՞ ոչ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արման.
Ժողովուրդ, ի՞նչ նորություն ունեք ՀԴՄ կտրոնների վրա ապրանքներն իրենց կոդերով տպելու պահանջի հետ կապված: Արդյո՞ք մայիսի 1-ից գործելու է օրենքը, թե՞ ոչ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ես լսել եմ, որ հետաձգել են մինչև հունվար:
Իսկ օրենքը կա՞, որ հետաձգել են:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2016 թվականի N 141-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1325-Ն ու 2005 թվականի հունիսի 1-ի N 946-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 846-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 13.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13.1. ՀԴՄ-ի կտրոնի վրա ապրանքի (ծառայության) անվանումը (տեսակը) նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից լրացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանով հաստատված արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) առնվազն 4-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված ապրանքների և ծառայությունների դասերի (4 նիշ):».
2) 13.1-ին կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.2-րդ կետով.
«13.2. ՀԴՄ-ի կտրոնի վրա ապրանքի (ծառայության) անվանումը (տեսակը) նախորդ տարվա արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից լրացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանով հաստատված արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) առնվազն 2-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված ապրանքների և ծառայությունների դասերի (2 նիշ):»:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մայիսի 1-ից, իսկ 2-րդ ենթակետը` 2017 թվականի հունվարի 1-ից:
Հետաձգվել է 13,1 կետը, իսկ 13 ուժի մեջ է մայիսի 1-ից.
13. ՀԴՄ-ի կտրոնի վրա պետք է տպագրված լինի հետևյալ տեղեկատվությունը (տվյալները)`
1) ՀԴՄ-ի կտրոնի հերթական համարը (ԿՀ)՝ 8 նիշ.
2) ՀԴՄ կիրառողի անվանումը (կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակի հապավումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը).
3) օբյեկտի գործունեության հասցեն.
4) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
5) ՀԴՄ-ի գրանցման համարը (ԳՀ).
6) գնման (սպասարկման) ամսաթիվը (օրը, ամիսը, տարեթիվը).
7) գնման (սպասարկման) ժամը.
8) սպասարկող բաժնի համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).
9) ապրանքի (ծառայության) անվանումը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).
10) գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).
11) կիրառված զեղչի չափը (կիրառվելու դեպքում).
12) գնման (սպասարկման) դիմաց վճարման ենթակա գումարները՝ ըստ բաժինների.
13) գնման (սպասարկման) ընդհանուր գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
14) ավելացված արժեքի հարկի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ-ին վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).
15) պատասխանատու անձի (գանձապահի) համարը.
16) վիճակահանությանը մասնակից թիվը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).
17) ֆիսկալավորման ռեժիմի նշանը (Ֆ).
18) վիճակահանության շահող թիվը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).
19) վիճակահանությանը մասնակցող ՀԴՄ-ի համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).
20) «կանխավճար» գրառումը՝ կանխավճարների ստացման, «Նվեր» և նմանատիպ այլ քարտերի տրամադրման դեպքերում (երբ պարզ չէ, թե այդ դեպքերում ինչ ապրանքներ ձեռք կբերվեն կամ ինչ ծառայություններ կմատուցվեն):
(13-րդ կետը լրաց. 24.12.15 N 1510-Ն)
(13.1-ին կետը 24.12.15 N 1510-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.05.2016 թ.)
Ի՞նչ պատասխանատվության կենթարկվեն 2016թ. մայիսի 1-ից առանց այդ տվյալների ՀԴՄ կտրոն տրամադրողները: