Անձը ծառայության համար և՛ ՀԴՄ կտրոն է ուզում, և՛ հաշիվ-ապրանքագիր

Nune.

Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ-ն հարկվում է շրջանառության հարկով: Ֆիզ. անձը ծառայության համար ինձանից և՛ ՀԴՄ կտրոն է ուզում, և՛ հաշիվ ապրանքագիր: Արդյո՞ք ես դրա համար կրկնակի շրջանառություն չեմ տալու: Խնդրում եմ պատասխանեք հնարավորիս շուտ, նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Arsine

Կամ պետք է տաք մեկը, կամ մյուսը: Եթե կանխիկ է վճարում, պետք է տրամադրեք ՀԴՄ կտրոն, եթե չունեք ՀԴՄ սարք և կանխիկ է վճարում, ապա պետք է տրամադրեք հաշիվ-ապրանքագիր, ընդ որում էլեկտրոնային, և դրամարկղի մուտքի օրդեր: Իհարկե պետք է հաշվի առնեք նաև “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքը, համաձայն որի յուրաքանչյուր միանվագ գործարքի արժեքը չպետք է գերազանցի 300 000 դրամը, իսկ ամսվա ընթացքում 3 000 000 ՀՀ դրամը:

Արման

Հարգելի Նունե, իմ կարծիքով, կարող եք տրամադրել և՛ մեկը, և՛ մյուսը՝ հաշիվ-ապրանքագրի մեջ նշում կատարելով ՀԴՄ կտրոնի վերաբերյալ: Իհարկե հետագայում կարող է կամերալ արձանագրություն գալ՝ կապված հաշվետվությունների և ՀԴՄ / հաշիվ-ապրանքագրերի շրջանառությունների անհամապատասխանության հետ, այդ ժամանակ պետք է բացատրություն գրեք:

Nune

Շնորհակալություն հարցիս պատասխանելու համար, իսկ էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրի վրա տեղ կա՞ նշում անելու:

aren05

Լրացուցիչ տվյալներ տողում: