Արթուր.
Բարև ձեզ:
Ինձ անհրաժեշտ է հաշվապահական և հարկային տեղեկատվություն և խորհրդատվություն, թե միջազգային և միջշրջանային բեռնափոխադրում իրականացնելու համար ԱԱՀ-ով աշխատող ընկերություն է պետք բացել, թե՞ հաստատագրված վճարով, եթե.
1. Բեռնատար մեքենան սեփական է,
2. Բացվող ընկերությունը հանդիսանալու է միջնորդ բեռի տիրոջ և բեռնափոխադրում իրականացնողի միջև
Եթե հնարավոր է հանդիպել և ստանալ մանրամասն անհրաժեշտ և բավարար հաշվապահական և հարկային խորհրդատվությունը անմիջական բանավոր հարց ու պատասխանի միջոցով, ապա կոնտակտ թողեք, ես կկապվեմ Ձեզ հետ:
Շնորհակալություն:
Ես խորհուրդ կտամ հաստատագրված վճարով աշխատել. ըստ մեքենայի բեռնատարողության վճարել հաստատագրված վճար և ճանապարհավճար յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր բեռնատար մեքենայի համար:
Կարող եք զանգահարել 091 49 17 69 կամ 077 49 17 69 հեռախոսահամարով: