Ի՞նչ հարկման է ենթարկվում Ա/Ձ-ն

Վրույր.

Երբ Ա/Ձ-ի շրջանառությունը գերազանցում է հաստատագրված վճարի չափը ի՞նչ հարկման է ենթարկվում Ա/Ձ-ն:
Հայցում եմ կոռեկտ պատասխան

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Albert

Բարև Ձեզ, Վրույր։ Հարգելիս. նախ,անհասկանալի է, թե հաստատագրված վճարի որ չափի մասին է խոսքը։ Երկրորդը, Ա/Ձ-ի համար նախատեսված է եկամտահարկ և եթե ԱԱՀ -ի մասին օրենքի 3-րդ և 6-րդ հոդվածներով ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ) վճարող է, ապա նաև ԱԱՀ։ Եթե Ձեր Ա/Ձ-ն բավարարում է հասատագրված վճարի մասին օրենքի դրույթներին,և հադիսանում է հաստատագրված վճար վճարող, ապա այդ հաստատագրված վճարը փոխարինում է եկամտահարկին և ԱԱՀ-ին։ Բացի այդ հարկատսակներից կա նաև գույկահարկ, ակցիզային հարկ և այլ վճարներ, որոնք կարող են կիրառվել Ձեր Ա/Ձ-ի նկատմամբ, եթե Ձեր Ա/Ձ-ի գործունեությունը ընկնում է տվյալ հարկը կամ վճարը սահմանող օրենքի տակ։
Հույսով եմ պատասխանս կոռեկտ է։ Հակառակ դեպքում հայցում եմ Ձեր ներողամտությունը և ըմբռնումով մոտեցումը, քանի որ բոլորս, սխալվելու, գոնե, մեկ իրավունք ունենք։

Արփինե

Ոչ թե հաստատագրված վճարի չափը, այլ սահմանային չափը:
ԱՁ-ն աշխատելու է ԱԱՀ-ով:

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Հաստատագրված վճար վճառողները “Հարկերի մասին” ՀՀ օրենքով սահմանված այլ հարկերը,ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պարտադիր վճարները հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Իսկ Ձեր կողմից նշված, “սահմանային չափը” գերեազանցելու դեպքում,պետք է հաշվարկեք և վճարեք, առանձին,առանձին`եկամտահարկ և ԱԱՀ: