Marine.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հուշեք ինձ: Հարցս հետևյալն է. Ա/Ձ -ն իրականացրել է վարսավիրական գործունեություն, բայց հիմա գործունեությունը ցանկանում ենք փոխել, այսինքն տարածքը տալ վարձակալության այլ Ա/Ձ-ի: Ի՞նչ փաստաթղթային փոփոխություն պետք է արվի հարկային տեսչությունում և ի՞նչ հարկատեսակով պետք է արդեն հարկվենք: Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Մարինե, նախ ճշտեք` արդյո՞ք տարածքը պատկանում է ԱՁ-ին, թե ֆիզ. անձին, որովհետև ֆիզ. անձի պարագայում փաստաթղթերը ուրիշ են, ԱՁ-ի պարագայում` ուրիշ: Նույնն էլ հարկերը: Ձեզ համար ավելի հեշտ կլինի գործարքը ձևակերպել ֆիզ. անձի անունով: