ԱԱՀ-ի մասին օրենքի հոդված 3-ի զ կետ

ACC.

Նախաբան.

Համաձայն ԱԱՀ օրենքի հոդված 3-ի զ կետի`

կազմակերպությունը կամ ա/ձ համարվում է ԱԱՀ վճարող, որի կողմից նախորդ օրացույցային տարում ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից /բացառությամբ գույքի վարձակալություն, ……/ հաշվարկված եկամուտների առնվազն 80 տոկոսը վերաբերվում է մեկ հարկ վճարողից ստացման ենթակա եկամուտներին , և /կամ/որի կողմից նախորդ օրացույցային տարում առևտրական գործունեության /վաճառքի/ նպատակով ձեռք բերվող ապրանքների ձեռքբերման /բացառությամբ ներմուծման/ համար կատարված ենթակա ծախսերի առնվազն 80 տոկոսը վերաբերվում է մեկ հարկ վճարողի

Հարցս հետևյալն է`

Խանութը ապրանքները ձեռք է բերում ներմուծող կազմակերպությունից` 80 տոկոս և ավելի: Խանութը կհամարվի ԱԱՀ վճարող?
Հոդվածում նշվում է /բացառությամբ ներմուծում/ բառերը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հովհաննես

Ես այսպես եմ հասկանում եթե ներմուծումը կատարում է Ձեր կազմակերպությունը Դուք չեք համարվի ԱԱՀ վճարող,իսկ եթե մեկ ուրիշն է ներմուծում դուք այդ ներմուծողից գնում եք Ձեր խանութի համար վաճառելու նպատակով /վորը կազմում է 80 % /համարվելու եք ԱԱՀ վճարող:
Հարգելի մասնագետներ խնդրում եմ ուշադրություն դարձրեք ACC նշած Հոդված 3-զ կետը սկսվում է այսպես ” Այն առևտրային կազմակերպությունները…..”,այսինքն ոչ առևտրային կազմակերպությունների վրա չի տարածվում,կարող եմ այդպես հասկանալ:
Ասեմ վոր ես այս կետի մասին օրենսդրական այդ փոփոխությունների ժամանակ /2008/ հարկայինի տարբեր պաշտոնյաներին հարցեր ուղղել եմ ճշգրիտ պատասխան չեմ ստացել:

Հայկ

Այո, խանութը կհամրվի ԱԱՀ վճարող, քանի որ նախորդ օրացուցային տարում ձեռքբերումների առնվազն 80 տոկոսը կատարել է մեկ հարկ վճարողից:

Albert

1.Խանութը ԱԱՀ վճարող է։
2.Հովհաննես շատ ճիշտ նկատառումա։ Ուղղակի, իմ կարծիքով, հարկային տեսչությանը դժվար կլինի ապացուցուցել, որ եթե ոչ առևտրային կազմակերպոթյունը ունի եկամուտ, և այդ եկամտի ստացման պայմանները համապատասխանում են ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդվածի զ) կետի պայմաններին, ապա կազմակերպությունը այնուամենայնիվ չի հանդիսանւմ ԱԱՀ վճարող, քանի որ ոչ առևտրային է։ Իմ կարծիքով, Ձեր հարցը՝ ՀՀ Հարկային օրենսդրության այն բազմաթիվ թերություններից է, որի հետեվանքով՝ Հարկային տեսչություն և հարկատու, օբյեկտների միջև, կայանում է ոչ թե փոխադարձ համագործակցություն, այլ փոխադարձ անվստահություն, և բերում է ոչ գործնական հարաբերությունների ծագման։

Հայկ

Հարգելի Ալբերտ և Հովհաննես, ոչ առևտրային կազամակերպության ձեռնարկատրիական գործունեության ծավալումը խիստ սահմանափակված է ՀՀ Քաղ. Օր. -ով /հոդ.51, 4-րդ կետ/: Օրիկան, համաձայն հասարակական կազմակերպությունների /ՀԿ/ մասին օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի, ՀԿ-ն ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն առևտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով /ինքը` ՀԿ-ն, չի կարող եկամուտ ստանա ու հարկայինին էլ ապացուցի, որ ԱԱՀ վճարող չի, եկամուտ ստացող ՀԿ-ն լուծարվում ա օրենքով/: Հետևաբար, ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդ. զ կետի /այն առևտրային կազմակերպության/ բառերը կարդալով չի կարելի հասկանալ, որ դա չի վերաբերվում ոչ առևտրային:

Հովհաննես

Հարգելի Հայկ ես շատ ուշադիր ուսունասիեցի Ձեր նշած ՀՀ Քաղ. Օր. /հոդ.51, 4-րդ կետ/ գտնում եմ որ այդ կետը որևե կերպ չի կարող մեկնաբանվել այնպես ինչպես Դուք եք մեկնաբանում:
Այնտեղ ասում է 4. Ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել հասարակական միավորումների, հիմնադրամների, իրավաբանական անձանց միությունների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ձևերով:
Ոչ առևտրային կազմակերպությունները կարող են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նրանք ստեղծվել են, և համապատասխանում է այդ նպատակներին: Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից:Նախ այնտեղ չի սահմանափակում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը :Սահմանափակումը կայանում է նրանում,օրինակ եթե ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է բիզնեսին աջակցելու նպատակով,բայց ինքը զբաղվում է զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ:Ոչ առևտրային ասելով չպիտի հասկանալ մենակ ՀԿ:
Հարգելի կոլեգաներ Խնդրում եմ Դուք ել պարզաբանեք այս հարցը:

Հայկուհի

Հարգելի հաշվապահներ, հետաքրքիր է իմանալ, ԱԱՀ օրենքի հոդված 3-ի զ կետը վերաբերվու՞մ է հացի արտադրության և իրացման գործունեությանը, այն դեպքում, երբ ալյուրը ձեռք է բերվում հիմնականում մեկ խոշոր հարկատուից: