Էլեկտրոնային կոմերցիա

Արման.

Ինտերնետ խանութի գործունեություն, որը չի հանդիսանում ապրանք ներկրող կամ արտահանող, քանի որ ապրանքը ՀՀ-ում չի գտնվում, այլ ԱՄՆ-ում, և ապրանքները վաճառվում են ԱՄՆ-ի շուկայում: Պարզապես գործունեությունը կառավարվում է Հայաստանից, վճարումները նույնպես գալիս են դեպի Հայաստան: Տվյալ դեպքում ինչպիսի՞ ընկերության տեսակն է հարմար նման գործունեության համար, որպեսզի և՛ հարկային դաշտում «հանգիստ աշխատենք», և պարզապես ճիշտ ուղու վրա դրվի: Նախապես ասեմ, որ օրինական է պետք գործել, քանի որ վճարումներ ընդունելու միակ կարճ և ճիշտ տարբերակը օրինական գրանցված գործունեություն ունենալն է:

Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

Ցանկալի կլիներ, որպեսզի ավելի մանրամասն նկարագրեիք Ձեր կազմակերպության գործառույթները՝ կապված ԱՄՆ-ում ապրանքների վաճառքի հետ: Ապրանքները որտեղի՞ց են առաջանալու տվյալ կայքում, ո՞վ է լինելու դրանք գնողը, ինչու՞ են ձեռքբերված ապրանքների դիմաց վճարումները կատարվելու ՀՀ: Որպեսզի հնարավոր լինի լիարժեք պատասխանել Ձեր հարցերին, անհրաժեշտ է լիարժեք ինֆորմացիա: Ձեր կողմից տրված ինֆորմացիան թույլ չի տալիս պատասխանել Ձեր բարձրացրած հարցին: