Ինչպե՞ս ձևակերպել էլեկտրական սարքավորումների գումարը

231

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում:

Կազմակերպությունը պայմանագիր է կնքել ծառայություն մատուցող ընկերության հետ, համաձայն որի այդ ընկերությունը վերանորոգելու է կազմակերպության հաստոցները:

Հիմա տվյալ ընկերությունը մեզ դուրս է գրել` օրինակ Հ/Ա 150 000 դրամի չափով (հաստոցի համար անհրաժեշտ էլեկտրական սարքավորումների գինը): Սակայն հաստոցի օգտակար ծառայության ժամկետը ավարտվել է, և տարվա սկզբի դրությամբ հաշվեկշռում գրանցված մնացորդային արժեքը կազմում է 2 000 դրամ:

Հարց. հաստոցի վերանորոգման համար անհրաժեշտ էլեկտրական սարքավորումների գումարը ինչպե՞ս ձևակերպեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Յուրի Վարդանյան

Իմ կարծիքով, եթե էլեկտրական սարքվորումը չի ավելացնում հաստոցի հաշվեկշռային արժեքն ու օգտակար ծառայության ժամկետը, այսինքն` 01.01.2015 թվականի դրությամբ առկա հաշվեկշռային արժեքի 10 տոկոսը չի գերազանցում (կապիտալացվող չէ), ապա սարքավորման արժեքը ճիշտ կլինի ճանաչել որպես ժամանակաշրջանի ծախս` Դտ 714… և Կտ 5213, Դտ 5213 և Կտ 252: Հակառակ դեպքում, հաստոցի ՕԾԺ-ն պետք է ավելացվի 5 տարով: