Karen.
Հարգելի կոլեգաներ,
Այսպիսի մի հարց – միջնորդային գործարքների ժամանակ, երբ տվյալ կազմակերպությունը միջնորդ է հանդիսանում, ինչպես ենք տալիս ձևակերպումները – արդյոք դ-տ 221 կ-տ 6– , (հետո դ-տ 221 կ-տ 5243 (հաշվարկված միջնորդավճարի նկատմամբ)) գործարքի ամբողջ արժեքով, ապա` դ-տ 7– կ-տ 521 (մեր մատակարար), թե միայն միջնորդավճարի մասով դ-տ 221 կ-տ 6– , քանի որ այդ միջնորդավճարն է մեր շրջանառությունը: Այդ դեպքում որտեղ կերևա մեր պարտքը մեր մատակարարին:
Հարգելի Կարեն.
Մատակարարից ստացված ապրանքի և պարտավորության հաշվառումը տանում եք արտահաշվեկշռային հաշիվներով (915,924),քանի որ այն Ձեզ համար չի հանդիսանում ապրանքի ձեռք բերում, իսկ Ձեզ մոտ հաշվառումը տանում եք միայն միջնորդավճարի մասով(221-611, 221-5243):
Եթե Դուք հաշիվ-ապրանքագիրը ներկայացնում եք միայն միջնորդավճարի չափով, ապա որպես հասույթ արտացոլում եք միայն այդ գումարը: Այնուհետև ձևակերպում եք մատակարարի պարտքը` դ-տ 7– կ-տ 521: երբ որ գնորդ կազմակերպությունը վճարի ձեզ մյուս կազմակերպության պարտքը, կձևակերպեք 251-252-225.9-դեբիտորական պարտքեր այլ վճարների գծով, դտ 225.9-կտ614: Այնւհետև կփակեք մատակարարի պարտքը` դտ521-կտ 251-252: Եթե ինչ-որ պարզաբանման կարիք լինի, գրեք կպատասխանեմ:)
Շնորհակալություն, Էլիզա և N.N.
Հարգելի N.N, երևի համաձայնվենք Էլիզայի հետ, որովհետև ես պրոբլեմը հենց դրա մեջ եմ տեսնում – ձևակերպումը ամբողջ գումարով: Սակայն մի հատ “բայց” – հարգելի Էլիզա, այդ դեպքում գումարի մուտքը ոչ մի տեղ չի երևա (եթե գումարը մեզ փոխանցեն, այլ ոչ թե միանգամից մեր մատակարարին): Միգուցե մի ձևակերպում էլ ավելացնենք Ձեր ասածին – դ-տ 251/252 – կ-տ 5214 (կրեդիտորական պարտքեր ստացված ֆինանսական ակտիվների գծով), և արդյոք այս 5214 հաշիվը հենց նման ձևակերպման համար չէ նախատեսված?
Հարգելի Կարեն.
Եթե Դուք Ձեզ հասանելիք միջնորդավճարը ձևակերպել եք որպես դեբիտորական պարտավորություն, ապա այդ դեպքում վճարման ժամանակ կարելի է տալ հետևյալ ձևակերպումը, որը ներկայացնեմ թվային օրինակով`
դտ. 252- կտ.221- 10դր(միջնորդավճարի չափով), դտ.252 – կտ. 5214- 90դր.(պարտավորության չափով), դտ. 5214- կտ.252-90դր.:
Կամ կառաջարկեի նաև հետևյալ տարբերակը` վճարման ժամանակ. դտ.252- կտ. 5214- 100դր., դտ.5214-կտ.611- 8դր., կտ. 5243 – 2դր., դտ.5214-կտ.252- 90դր.: