Ելենա.
Հարգելի հաշվապահներ: Հարցս կապված է վճարումներին POS-ով ընդունվող: Եթե հաճախորդի քարտը սպասարկող բանկը եւ իմ տերմինալը սպասարկող բանկը չեն համընկնում ապրանքի վաճառքի դեպքում իմ հաշվին նստում է ինչ-որ տոկոսով քիչ գումար: Օրինակ եթե վաճառել եմ ապրանքը 20000-ով իմ հաշվին մուտք է եղել 19400 դրամ: Այդ տարբերությունը 600 դրամը ինչպես ձեւակերպեմ?
Հարգելի Ելենա, սկզբնական 19400-ի մարումը ձևակերպում եք 252-221, 600-ը ձևակերպում եք ծախս բանկային ծառայության դիմաց` դտ 713.7-5213, մարումն էլ միանգամից ձևակերպում եք 5213-221: Այդպես կփակվի և դեբիտորական պարտքը, և բանկային ծառայության կրեդիտորական պարտքը:
Dzevakerpvum e vorpes bankajin caxs
Ես աշխատում եմ 1C-ով: Եվ այդպիսի փաստաթուղթ չունեմ, առավել եւս ինձ մոտ չկա դզեր նշած 521.3 հաշիվը: Ինձ մոտ առաջացել է 221.1-ի 20 000 պարտք: Հետո Բանկից նստում է գումար Դտ 252.1 – Կտ 221.1 19400 դրամ: Մնում է ես ձեւակերպեմ 600-ը, հետեւաբար Դտ 713.7 – Կտ 221.1- 600 դրամ? Այս ձեւով ճիշտ է?
Եթե ցանկանում եք ձևակերպումը հաշվապահորեն գրագետ լինի , 521 հաշիվը օգտագործել պարտադիր է, քանի որ 713 հաշիվը չի աշխատում 221-ի հետ: Պետք է 1C-ի հաշվային պլանում ավելացնեք այդ հաշիվը: Սակայն եթե դա մեծ խնդիր է , կարող եք նաև 713.7 – Կտ 221.1-600 ձևակերպում տալ, քանի որ արդյուքը չի փոփոխվի:
Նաև 1C-ում փաստաթղթի վերաբերյալ- ցանկացած փաստաթուղթ և ձևակերպում կարող եք տալ ինքնուրույն` օպերացիայի միջոցով:
Ես ձեւակերպեցի օպերացիայով: Ես ունեմ 521.1; 521.2, բայց ձեր նշած 521.3 չունեմ: Համենայն դեպս 600 դրամի ձեւակերպումը ստացվեց: Շատ շնորակալ եմ օգնելու համար 🙂
Ուրախ եմ որ ստացվեց,խնդրեմ:)