ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ

Տաթևիկ.

ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ֆիզիկական անձից գնել է 220 000 դրամի օգտագործված շինանյութ:
Այս դեպքում ինչ պարտավորություններ են առաջանում ՍՊԸ-ի մոտ:
Տարեկան Տեղեկություն ֆիզ.անձին վճարած եկամւտների մասին պետք է ներկայացնի ՍՊԸ-ն ,թե ոչ ?
Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գրիգոր

ոչ

Arsen

1 ոչ մի պատասխանատվություն
2 տեղեկություն չի ներկայացնում ,քանի որ վճարված եկամուտները չեն գերազանցում 360,0

N.N.

Իսկ 10 % եկամտահարկը պահվել և փոխանցվել է?

Արփինե

ՍՊԸ-ն եթե ֆիզ. անձի հետ կնքել է պայմանագիր՝ ֆիզ. անձի անձնագրային տվյաներով, հասցեով, ապա եկամտահարկի եռամսյակային հաշվարկում լրացնում ես 19 տողը՝ 10 տոկոս եկամտահարկով, որն էլ հենց ՍՊԸ-ի մոտ առաջացած պարտավորությունն է:

Տաթևիկ

Հարգելի N.N.
Քանի որ ՍՊԸ-ն շինանյութը ձեռք է բերել երկկողմանի գնման ակտով, որտեղ նշված է վաճառողի անձնագրային տվյալները և հասցեն, այդ պատճառով եկամտահարկ չի վճարվել:
Խնդրում եմ պատասխանեք, այս պարագայում պետք է եկամտահարկ 10% վճարել,թե ոչ ?
Նախապես շնորհակալություն:

Հովիկ

Եթե անձնագրային տվյալները ունեք և հարկային գործակալ հանդես չեք եկել այսինք 10 տոկոսը դուք չեք պահել և փոխանցել բյուջե,ուրեմն 2-րդ եռամսյակի հաշվետվությունների հետ միասին պետք է ներկայացնել ֆիզիկակսն անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններ:

N.N.

Հարգելի Տաթևիկ, եթե նույնիսկ Ձեր պայմանագիրը երկկողմանի է և վաճառողը հայտնի է, 10 % եկամտահարկը պետք է պահվի 220.000 ից և փոխանցվի բյուջե: Եթե պայմանագիրը միակողմանի լիներ, պետք է 11 % փոխանցեիք: Արփինեն շատ ճիշտ նշել է նաև, որ այդ գումարը պետք է արտացոլվի եկամտահարկի հաշվետվությունում և այդտեղից էլ առաջանում է պարտավրությունը: