Անաշխատունակության թերթիկ

Ելենա.

Հարգելի հաշվապահներ: Ես նախկինում բարձրացրել էի այս հարցը, սակայն մի քանի հարց կրկին առաջանում է ինձ մոտ:
Աշխատակցուհիս ներկայացրել է ինձ անաշխատունակության թերթիկը: Սակայն պոլիկլինիկայում չեն համաձայնվել տալ 70 օր մինչեւ ծննդյան, այլ միանգամից 140 օրվա համար են գրել թերթիկը:
Բյուլետենի գումարը կազմում է 161,1հազ.դրամ: Ամսական սոց եմ վճարում 135,5:
Ինչպես եմ վարվում?
1. Տալիս եմ հրաման 140 օրվա համար;
2. Հաշվարկում եւ վճարում եմ 161.1հազ. դրամը;
Ինչ հերթական գործողություններ պետք է կատարեմ?
Ինչ փաստաթղթեր պիտի ներկայացնեմ սոցապ (բյուլետենը հաշված է 27.04.10-13.09.10):Եվ միայն սոցապ արդյոք?
Օգնեք հասկանամ ինչ հերթական գործողություններ կատարեմ որ ամեն ինչ ճիշտ լինի եւ որ 161.1-135.5 տարբերությունն էլ հետ հաշվանցեն իմ հաշվետվությունների հիման վրա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Hripsime

Բարև Ձեզ, Ելենա
Դուք պետք է 140 օրվա համար հրաման տաք /պոլիկլինիկան այլ կերպ չէր էլ կարող տալ անաշխատունակության թերթիկը/:ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳում ասվում է, որ վարձու աշխատողների ապահովագրական նպաստի հաշվարկումը, նշանակումը և վճարումը իրականացնում է գործատուն: Ապահովագրական նպաստը վճարվում է դրա նշանակումից հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված բոլոր վարձու աշխատողների սոցիալական վճարների ընդհանուր գումարը բավարար չէ, ապա գործատուն ապահովագրական նպաստը վճարում է իր միջոցներից, որը փոխհատուցում է Լիազոր մարմինը գործատուի կողմից սոցիալական վճարների վերաբերյալ ամսական հաշվետվության հետ մեկտեղ հարկային մարմին ներկայացված համապատասխան տեղեկանքի հիման վրա` հարկային մարմնի հաստատած տեղեկանքը Լիազոր մարմին ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում:
Տեղեկանքի ձևը կարող եք գտնել http://www.arlis.am-ից:

Ելենա

Հռիփսիմե ջան ահա եւ հարց…
1.Ես բյուլետեն ձեւակերպում եմ 27.04.10-ին: Վճարումը կատարեմ 30.04.10-ին իմ աշխատավարձի վճարման նույն օրը, թե 27.04.10-ին:
2.Տվյալ ամսվա սոց. վճարս չի բավարարում, ես կվճարեմ: Հաշվետվեւթյանս մեջ{13} տողում կլրացնեմ 135.5, իսկ {29} տողում 161.1, ճի՞շտ եմ հասկանում: Հաշվետվությունը կներկայացնեմ, իսկ ի՞նչ համապատասխան տեղեկանք պիտի ներկայացնեմ հարկային մարմինի կողմից հաստատած: Դուք ունե՞ք տեղեկանքի այդ ձեւը: Եթե ունեք շատ շնորակալ կլինեմ, եթե այն ինձ ուղարկեք: Իմ էլ. հասցեն է lena-yerevan շնիկ mail.ru:

Աշոտ

Հարգելի Ելենա, ես ուղղակի կավելացնեմ Հռիփսիմեի գրածը: Գործատուն պարտավոր է վճարել անպայման տվյալ ամսվա հաշվարկված սոցիալական վճարների հաշվին. Եթե հաշվարկված ապահովագրական նպաստը գերազանցում է կոնկրետ տվյալ ամսում հաշվարկված սոցիալական վճարներին, ապա տարբերությունը փոխհատուցում է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայությունը: հարկային մարմին ներկայացրած համապատասխան տեղեկանքի հետ միասին գրություն եք ուղարկում ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայություն (Վազգեն Խաչիկյան), որտեղ նշում եք, որ ձեր ձեր ամսեկան սոց. վճարը կազմել է X դրամ իսկ ապահովագրական նպաստը կազմել է Y դրամ, և նշում եք, վոր խնդրում եմ փոխհատուցել Z դրամը ՍՊԸ -ի ******** հաշվի համարին ( բանկ):

Հռիփսիմե

Elena vcharum@ karox eq katarel 30,04,10-in, qani vor kargum nshvac e vor vcharum@ katarvum e arajika ashxatavarci vcharman or@, sakayn ete 27-in el katareq sxal chi lini.Dzer koxmic nshvac toxer@ chisht en. Mi banel -poxhatucman hamar karox eq dimel kam dzer taracqayin soc. carayutyun, vortex anhatakan hashvetvutyunnern eq talis, kam kentronakan soc. carayutyun /Saxarovi hraparaki vra/, da inqnerd vorosheq. Husov em karoxaca dzez ognel.

Ելենա

Անչափ շնորակալ եմ Հռիփսիմե եւ Աշոտ: Դուք ինձ շատ օգնեցիք….

Gevorg

Երկարատև հիվանդության դեպքում մինչև քանի՞ օր կարող ենք օգտվել բյուլետենից: