Կհաշվարկվի՞ արդյոք նպաստ նաև այլ գործատուի մոտ

Լիլիթ.

Հարգելի մասնագետներ, կխնդրեի՝ օգնեք հետևյալ հարցերի պատասխանները ստանալու հարցում:
Նախ ասեմ, որ գտնվում եմ հղիության 3-րդ ամսում՝ 10-րդ շաբաթում, և աշխատում եմ այս տարվանից նոր ստատուս ստացած Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամում:

1. Ցանկանում եմ համատեղության կարգով ընդունվել աշխատանքի ԱՁ-ի մոտ: Կհաշվարկվի՞ արդյոք ֆիզ. արձակուրդային գումար նաև այդ աշխատատեղից, և եթե այո, ապա ինչպե՞ս:
2. Մեր համալսարանի՝ հիմնադրամ դառնալու փաստը ի՞նչ փոփոխություններ է առաջացնում հղիության հետ կապված գործառույթներում:

Շնորհակալ եմ 🙂

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Բարև Ձեզ, հարգելի Լիլիթ:

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ եթե անաշխատունակությունը առաջանալու պահի դրությամբ աշխատակիցը միաժամանակ աշխատում է մի քանի գործատուի մոտ, ապա համատեղությամբ կատարված աշխատանքի եկամուտը ևս ներառվում է մայրության նպաստի հաշվարկում: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը հիմնական գործատուին է ներկայացնում աշխատակիցը՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

Ինչ վերաբերում է Ձեր 2-րդ հարցին, ապա, նույն օրենքի համաձայն, գործատուի վերակազմակերպման դեպքում վարձու աշխատողներին նպաստ նշանակում և վճարում է նրա իրավահաջորդը, տվյալ դեպքում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամը: