Գագիկ.
Բարև ձեզ:
Ես աշխատել եմ համալսարանում` որպես վարչական կազմ: Հիմա ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն` աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Բայց ներկայումս շարունակում եմ աշխատել նույն համալսարանում ժամավճարային սկզբունքով: Նշեմ, որ աշխատանքային գրքույկս ազատման հետ միաժամանակ վերցրել եմ և հիմնական աշխատող այլևս չեմ հանդիսանում: Վերջնահաշվարկի կարգում կա այսպիսի կետ – “1.1. Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում”: Խնդրում եմ ինձ ասեք` տարածվու՞մ է դա իմ վրա, թե՞ ոչ: Եվ ըստ այդմ կարո՞ղ եմ պահանջել վերջնահաշվարկ այս պարագայում:
Բարև Ձեզ, հարգելի Գագիկ:
Եթե Ձեր աշխատանքային պայմանագիրը լուծվել էր, այնուհետև կնքվել էր նոր պայմանագիր, ապա այդ դեպքում վերջնահաշվարկը պետք է կատարվեր:
Վերջնահաշվարկ չէր կատարվի, եթե Ձեր պայմանագրում, համաձայնագրի միջոցով, կատարվեին համապատասխան փոփոխություններ:
Եթե այդ գործատուի մոտից ամբողջությամբ չեք դուրս եկել ու դեռ աշխատում եք այլ մասնագիտությամբ, ապա վերջնահաշվարկ չի արվի:
ՀՀ ԱՕ 130 հոդված
1.1. Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում: