ԱԱՀ-ից ազատված գործարք

Tatev.

Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ, այս հարցը մեկ անգամ կարծես քննարկվել է , սակայն ես ավելի մանրամասն կուզեի իմանալ, ՀԿ-ն ԱԱՀ-ից ազատված գործարք իրականացնելու/ապրանքի կամ ծառայության վերջնական սպառում/ համար ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի, և ինչ ժամկետներում,նախորդ քննարկման մեջ ասվում էր Ֆինանսների նախարարությունից ստացվող տեղեկանքի մասին…
Եթե ինֆորմացիա ունեք խնդրում եմ օգնեք, հղում անելով հիմքի վրա…
Կանխավ շնորհակալ եմ,….

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հովհաննես

Հարգելի Տաթև նայեք https://www.accountant.am/?p=3828#comments այստեղ ես նմանատիպ հարցի պատասխանել եմ:Ժամանակահատվածի մասին ասեմ որ կոնկրետ ժամանակի տեղյակ չեմ իմ կարծիքով պայմանագիր կնքելուց անմիջապես հետո:Դուք ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելուց հատուկ տեղեկանքի ձև կա / 3 օրինակ/ պետք է լրացնեք որպիսի ֆակտուրա գրելուց մատակարարները ԱԱՀ չհաշվեն :3-օրինակներից 1-ին օրինակը տալիս եք մատակարարին,2-րդ օրինակը տարածքային հարկային տեսչություն,3-րդ օրինակը մնում է կազմակերպությունում:Նշեմ որ այս բոլորը վերաբերվում է ԱՄՆ ծագում ունեցող ծրագրերին:
Գրեք Ձեր Էլ.հասցեն ես կուղարկեմ այդ ձևը և հարցերի դեպքում մանրամասն կգրեմ Ձեր հետագա քայլերը:Այսպիսի ծրագրերով աշխատել եմ կարող եմ Ձեզ օգնել:

Tatev

Tatev_sargsyan շնիկ mail.am
Շատ-շատ շնորհակալություն

N.N.

Հարգելի Տաթև, նույն հարցով զանգահարել եմ ֆին. նախ., նրանց պատասխանը միանշանակ չեր բոլոր ֆիրմաների համար: Ասացին, որ տարբեր ծրագրերի շրջանակներում տեղեկանք ներկայացնելու կարգը տարբեր է: Ավելի հստակ իմանալու համար կարող եք զանգահարել հենց իրենց և կոնկրետ Ձեր կազմակերպության համար հարցնել: Կոնկրետ ես բավարարված էի նրանց տված պատասխանով մեր ընկերության համար: