Ատամնաբուժարանի գործունեություն

GOHAR.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ինձ. ատամնաբուժական կլինիկայում մեկ բազկաթոռ արտոնագրով ես կարո՞ղ եմ աշխատանքի ընդունել 2 բժիշկ եվ 2 բուժքույր: Եթե այո, աշխատանքային պայմանագիրն ինչպե՞ս կապեմ, որ և մինիմում աշխատավարձ պահպանեմ, և աշխատաժանամակի շաբաթական պարտադիր 33 ժամը պահպանեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լևոն

Այո, կարող եք ընդնունել նրանց, իսկ նվազագույնը հիմա պետք է լինի 66 140 (66140 – 24.4%> 50 000) , եթե աշխատողը չի համարվում կուտակային վճար կատարող, իսկ եթե համարվում է , ապա 71 000 (71 000 – 24.4% – 5%> 50 000): պայմանագրում նշվում է հենց աշխատավարձը՝ ներառյալ հարկերը:
Այս տարվա հուլիսից էլ նվազագույն աշխատավարձը 55 000 կկազմի, վերևի հաշվարկը կլինի էսպես՝ 72 760, և 77 910:

GOHAR

Նախ շնորհակալ եմ մանրամասն պատասխանի համար, բայց հուլիսի 1-ից է մինիմում աշխատավարձը 50 000 դրամ, հունվարի 1-ի դրությամբ 45 000 – ն է գործում: Ես տաբելում նշում եմ 5 – օրյա աշխատանքային շաբաթ, օրական 4 ժամ աշխատաժամանակ և վարձատրում եմ 30 000 դրամ աշխատավարձ: Եթե ինչ որ տեղ սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք:

Լևոն

ՀՕ-66-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ, Հոդված-1` նվազագույնը 50 000 է կազմում: Այս տարվա հուլիսից` 55 000: Դուք աշխատողին պետք է վճարեք նվազագույնը 50 000 դրամ այս պահի դրությամբ (նվազեցրած եկամտային հարկը և սոցիալական վճարը): Եթե նա ժամավճարով չի աշխատում, ապա Դուք իրավունք չունեք նրան մաքուր 50 000-ից պակաս աշխատավարձ ցույց տալու:

GOHAR

Շնորհակալություն պատասխանի համար: Եթե կարելի է` գրեք Ձեր հեռախոսահամարը, ես կուզեի այս հարցի շուրջ խորհրդակցել Ձեզ հետ: