Ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը

Նունե.

Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս հաշվեմ մայրության նպաստը, եթե միջին ամսական աշխատավարձի չափը 50 843 դրամ է: Քանի՞ օր պետք է հաշվեմ հնգորյա աշխատանքի դեպքում: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Inna

Նունե ջան, ե՞րբ է տրված անաշխատունակության թերթիկը: Եթե մինչև 31.12.14թ, ապա դուք պետք է հաշվեք 140 օրացուցային օրվա ժամանակահատվածում քանի աշխատանքային օր կա, ու դրա դիմաց էլ պետք է վճարեք: Միջին օրական ստանալու համար պետք է 50 843 / 21, ստացվածն էլ բազմապատկեք ստացված աշխատանքային օրերի վրա: Իսկ եթե անաշխատունակության թերթիկը տրվել է 01.01.15-ից, ապա հաշվարկը կատարվում է լրիվ 140 օրացուցային օրերի համար, միջին ստանալու համար 50 843 / 30.4 * 140, դա էլ կլինի քո մայրության նպաստի չափը:

Նունե

Շատ շնորհակալություն: Հենց այդպես էլ հաշվել եմ:

Arus

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել հետևյալ հարցում. ես աշխատում եմ ֆիզ. արձակուրդի մեջ գտնվող անձի փոխարեն, խնդրում եմ ասեք` հիմա ես կարո՞ղ եմ այս նույն բաժնում անցնել արդեն հիմնական աշխատանքի, որն այս պահին թափուր է:

Nara

Բարև Ձեզ,
բայց չպե՞տք է վերցնել 66 138, եթե ցածր է ստացվում միջինը և 80% չափով:

Արմինե

Հարգելի Նունե, եթե միջին աշխատավարձը փոքր է նվազագույն աշխատավարձից, իսկ ձեր դեպքում այն փոքր է, ապա որպես միջին աշխատավարձ վերցվում է մայության նպաստն առաջանալու ժամանակ սահմանված նվազագույն աշխատավարձը, այսինքն Ձեր միջին օրեկանը կլինի 66 140 / 21 = 3 149 դրամ: