Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել

104

Արթուր.

Ընկերությունը զբաղվում է ներմուծմամբ: Ներմուծված ապրանքի invoice-ի ամսաթիվը մոտ 10-15 օրով հետ է մաքսային հայտարարագրի ամսաթվից, բնականաբար տարբեր օրերի կենտրոնական բանկի փոխարժեքներն էլ են տարբեր, ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է ապրանքի դոլարային գինը դրամ դարձնել, որպեսզի ինքնարժեք ստանալ: Ու նաև այդ ապրանքը ներկրվում է 3-րդ պետությունից պատվիրված տրանսպորտային ընկերության կողմից, որն էլ իր հերթին է տալիս invoice այլ ամսաթվով, $-ով: Այդ ծախսը ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է դրամի վերածել ինքնարժեք ստանալու համար: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանելիս նշեք օրենքը, որով կարգավորվում են նշածս հարցերը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լևոն

Դուք պետք է պահեստի մուտքի օրդեր պատրաստեք հենց մաքսային հայտարարագրի վրայի նշված կնիքի ամսաթվով, իսկ այն ընկերությունները, որոնցից ստացել եք Invoice-ները, կարող եք մուտքագրել հենց պահեստի մուտքի ամսաթվով, բայց անպայման դուրս գրված Invoice-ներից յուրաքանչյուրի ամսաթվին համապատասխան այդ օրվա ԿԲ փոխարժեքով աշվարկված: Օրենքը չեմ հիշում: Բայց ես արդեն մի քանի տարի է այդպես եմ աշխատում, և խնդիր չի եղել:

Աննա

Մաքսային հայտարարագրի վրա դրված կնիքի ամսաթվով պետք է առաջնորդվել :