Anzhela.
Բարև, հարգելի’ կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ հաշվապահություն եմ վարում, ԱԱՀ-ով չի աշխատում, աշխատող չունի, զբաղվում է շինարարական ապրանքների մանրածախ վաճառքով: Վերավաճառքի նպատակով գնված ապրանքների մի մասի համար հաշիվ ապրանքնագրեր չկան: Նախքան ես կստանձնեի հաշվապահի պաշտոնը, անհատ ձեռնարկատերը ամսական վճարել է ամսական 10 հազ. դրամ եկամտահարկ + 5 հազ դրամ եկամտահարկ այլ գործունեությունից ( հարկային տեսուչի հորդորով հաշիվ-ապրանքնագրեր չլինելու համար): Որքանով են ճիշտ վճարումները? Կանխավ շնորհակալություն
Բարև Ձեզ, Անժելա: Ձեր հարցին դժվարա պատասխանել, քանի որ անհասկանալի է և նշված չի, թե այդ վճարումները Ձեր Ա/Ձ-ն ինչ հիմքերով է կատարել: Այս պահին, միայն, խորհուրդ կտամ, տեսուչների հորդորներով չառաջնորդվել, այլ վճարումները կատարել, հիմք ընդունելով, գործող Հարկային Օրենսդրության դրույթները:
Անժելա այդ 5000 դրամը պետք է սոց. մուծել` անպայման: