Որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել

Nare.

Բարև ձեզ:
Հուշեք խնդրում եմ.
1) որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել շաբաթական մոտ 20 ժամ աշխատողին, ով աշխատում է ժամավարձով 2) ինչպե՞ս պետք է վերջնահաշվարկ անել աշխատողին, ով աշխատում է գործավարձային սկզբունքով
3) խնդրում եմ ֆիզանձից ՀՄ-ի ձեռքբերման պայմանագրի օրինակ (ֆայլ)
Կանխավ շատ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Armine

1.Համաձայն “Նվազագույն ամսական աշխատավաձի մասին” ՀՀ օրենքի 2014թ. հուլիսի 1-ից վճարման ենթակա նվազագույն աշխատավարձը կազմում է 50 000 դրամ: Այսինքն` հարկման ենթակա աշխատավարձը պետք է կազմի մոտ 67 000 դրամ:
2.Գործավարձով աշխատողի աշխատավարձը հաշվարկվում է նույն ձևով, ինչ ժամավարձով աշխատողի դեպքում:
Նախ կհաշվարկեք միջին ամսական աշխատավարձը, այնուհետև կբաժանեք 21-ի՝ հաշվարկելով միջին օրականը, և կբազմապատկեք չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի քանակով:

Անուշ

Բարև ձեզ, ինչպե՞ս կարելի է հաշվարկել ուսումնական հաստատությունում ուսուցում անցնողի համար կրթաթոշակ սահմանելու համար ժամավճարը: