Բացառապես արտոնագրային վճար վճարող ՍՊԸ-ն պե՞տք է արդյոք հանձնի շահութահարկի հաշվարկ

Հելեն.

Հարգելի հաշվապահներ,
բացառապես արտոնագրային վճար վճարող հանդիսացող ՍՊԸ-ն պե՞տք է արդյոք հանձնի շահութահարկի հաշվարկ, և եթե այո, ապա այդ դեպքում ո՞նց է լրացնելու այդ հաշվարկը, որ լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկ չառաջանա: Չէ՞ որ արտոնագրային վճարը փոխարինում է շահութահարկին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Lilit

Ոչ, շահութահարկի հաշվարկ ներկայացնելու կարիք չկա:

Aram

Ոչ:

Anushik

01.01.2014թ.-ից սկսած` բացառապես արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնող ՍՊԸ-ները ներկայացնում են հարկային մարմնի կողմից սահմանված համար 110 հաշվետվությունը, այն է` Ռեզիդենտի շահութահարկի հաշվարկը: Հաշվարկում լրացվում են հետևյալ տողերը` 7.3, 8, 8.2, 9.3, 10, 11-րդ բաժնի համապատասխան ծախսահոդվածները, 12, 13, 18 և 18.2:
Ընդ որում, 8, 10, 12, 13, 18 դաշտերի արժեքը ստանում ենք ավտոմատ կերպով` սեղմելով համապատասխան դաշտերի կողքին առկա հաշվիչի վրա:
Շահութահարկի գումար չի առաջանում: Եթե դժվարանաք հաշվարկը ներկայացնելուց, կարող եք կարդալ հաշվարկի ներկայացման կարգը:

Դավիթ

Իհարկե ՈՉ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

22 հունվարի 2014 թ.
ք. Երևան
N 18-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

6. Հաշվարկ հարկային մարմին չեն ներկայացնում`
1) հաշվետու տարվա ամբողջ ընթացքում շրջանառության հարկ վճարող և (կամ) «Հաստատագրված վճարների մասին» և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող հանդիսացող ռեզիդենտները: