Աստղիկ.
Խնդրում եմ ինձ օգնել:
Եթե աշխատողը գրանցված է 1/2 կամ 1/4 դրույքաչափով, ապա այս դեպքում նրա աշխատավարձը պետք է լինի 50 000 (հարկերը հանած համաձայն նվազագույն աշխատավարձի մասին օրենքի), թե՞ կարող է համապատասխանորեն նվազեցվել օրինակ 25 000 կամ 12 500:
Շնորհակալություն:
Հարգելի Աստղիկ, որքանով տեղյակ եմ, հարկային առումով կես դրույք հասկացություն չկա, այսինքն, միգուցե ԱՕ-ում հանդիպի կես դրույք հասկացությունը, բայց պետք է պահպանեք նվազագույն 50 000 աշխատավարձը:
Հարգելի Աստղիկ, սահմանեք աշխատողի համար ժամային դրույքաչափ, և կարոք եք չպահպանել 50.000 նվազագույն շեմը: Կարող եք նայել նվազագույն աշխատավարձերի մասին օրենքը, որտեղ տալիս է նաև նվազագույն ժամային դրույքաչափերի արժեքները: