Արտակ.
Կազմակերպությունը 2012թ-ին կանխավճար է ստացել, որպեսզի հետագայում շինարարական ծառայություն մատուցի ստացված կանխավճարի դիմաց: Պայմանագրի մեջ նշված է, որ ծառայությունը պետք է մատուցվի մինչև 2014թ-ի դեկտեմբերի 31-ը:
(Նշեմ նաև, որ ծառայության մատուցման ժամկետի երկարատևությունը պայմանավորված է մի շարք հիմնավոր գործոններով):
Արդյո՞ք մեր կազմակերպության կողմից ստացված կանխավճարը դիտարկվում է որպես անհուսալի կրեդիտորական պարտք, և հարկվու՞մ է արդյոք շահութահարկով:
Հարգելիս, քանի որ Ձեր պայմանագրի ժամկետը դեռ չի լրացել, ապա կանխավճարը դեռ ուժի մեջ է և այն չի կարող համարվել անհուսալի:
Եթե մինչև ժամկետի ավարտը դուք ծառայություն չմատուցեք, ապա կգործեն պայամանգրում նշված ժամկետանց կետերի պայմանները: Համենայն դեպս այս պահին շատ հարցեր կախված են Ձեր պայմանագրի կետերից, որոնց մենք չենք տիրապետում:
Իհարկե չի դիտարկվում, պարտքը ժամկետանց է լինում պայմանագրում նշված ժամկետն անցնելուց հետո, բայց ձեր պայմանագրում նշված ժամկետը դեռ չի էլ լրացել, երբ 31.12.2014-ին չեք մատուցի ձեր ծառայությունը, և կանցնի դրանից 1 տարի 6 ամիս, նոր կդառնա ժամկետանց, կճանաչեք եկամուտ:
Կամ կարող եք լրացուցիչ համաձայնագիր կնքել ժամկետը երկարացնելու համար, բայց ժամկետանց չի հաստատ: