Փոխառություն

Հասմիկ.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կազմակերպությունը ունի բավականին խոշոր գումար տրված որպես փոխառություն, իրավունք ունեմ արդյոք տվյալ փոխառությունը և տոկոսները ցույց տամ վճարված դրամարկղային գրքում (խոսքը գնում է 300 մլն. գումարի մասին): Եթե ոչ ապա որ օրենքի որ հոդվածով:
Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Եթե նման չափի գումարի մասին լսեն մեր օրենսդիրները,անպայման հանդես կգան օրենսդրական նախաձեռնությամբ և կմտցնեն մի քանի սահմանափակումներ:Առայժմ այդ սահմանափակումները չկան:Չեմ կարողանում հասկանալ,ինչ միտք ունի նման գումար մուտքագրել և պահել դրամարկղում,դա ոչ մի բացատրություն էլ չի կարող ունենալ:Ինձ համար դա աննդունելի է:

Հայկ

Հարգելի Հասմիկ`
Առայժմ ոչ մի արգելող օրենք կամ իրավական ակտ չկա ( գոյություն ունի օրենքի նախագիծ կանխիկ գործառնությունների սահմանափակումների մասին , որը դեռևս չի ընդունվել ԱԺ-ում) , սակայն քանի որ գումարը բավականին խոշոր է , խորհուրդ կտաի կարդալ` “Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի մասին” ՀՀ օրենքը

N.N.

Դրամարկղային գործառնությունները կարգավորող ՀՀ օրենքը չի նախատեսում սահմանափակումներ դրամարղ մուտք կատարելու վերաբերյալ: Սակայն ստուգումների ժամանակ հնարավոր է պահանջվել ցույց տալ դրամարկղում մնացորդային գումարը, որը նշված է գրքում: Այդ դեպքում հնարավոր է առաջանան խնդիրներ, եթե նման խոշոր գումարը իրոք չի մուտքագրվել կազմակերպության դրամարկղ:

Հասմիկ

Շատ շնորհակալություն պատասխանների համար: Ես ինքս ել հասկանում եմ, որ նման գործարքը ինչքան էլ որ օրենքով չի արգելվում ամեն դեպքում <>, բայց ցավոք երևի շատ են ինձ պես հաշվապահները, ովքեր տնօրենների անփութության և օրենքի չիմացության հետևանքով հայտնվում են նման իրավիճակների մեջ: