Թամարա.
Հարգելիներս, խնդրում եմ, պատասխանեք.
Եթե աշխատողը մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից վերադառնում է արձակուրդ գնալուց 7 ամիս հետո, նրա համար արձակուրդային օրեր կուտակվու՞մ են արձակուրդում եղած ժամանակաշրջանի համար:
Նաև նա իրավունք ունի՞ մինչև երեխայի 3 տարեկան լրանալը ներկայանա աշխատանքի, բայց մի որոշ ժամանակ հետո որոշի, որ ինքը դեռ իրավունք ունի մինչև երեխայի 3 տարին լրանալը «ֆիզ. արձակուրդ գնա»: Նույնիսկ երեխայի 2 տարի 10 ամսականում 2 ամիս արձակուրդ վերցնել:
Խնդրում եմ ասել, թե օրենքի սահմաններում նման հոդված կամ կետ կա՞, նշեք:
Շնորհակալություն:
Բարև Ձեզ, հարգելի Թամարա:
Համաձայն ՀՀ ԱՕ 164-րդ հոդվածի, մինչ երեք տարեկան երեպայի խնամքի արձակուրդի ժամանակահատվածը չի ներառվում աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ: Այսինքն, այդ ժամանակահատվածի համար ամենամյա արձակուրդի օրեր աշխատողը չի վաստակում:
Ինչ վերաբերում է Ձեր 2-րդ հարցին, ապա ՀՀ ԱՕ 173-րդ հոդվածի համաձայն,
“Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը
1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ”:
Ստացվում է, որ քանի դեռ երեխայի երեք տարեկանը չի լրացել, աշխատողը իրավունք ունի դիմելու երեխայի խնամքի արձակուրդ վերցնելու համար:
Խնդրում եմ պատասխանել, արդյո՞ք չվճարվող արձակուրդում գտնվող աշխատողը կարող է ընդհատել իր չվճարվող արձակուրդը և վերադառնալ։ Խնդրում եմ նշել օրենքի հղումը։