Մարի.
Խնդրում եմ ասել, թե ինչ է նշանակում ձևակերպումը.
1. դտ 111 կտ 821
2. դտ111 կտ 823
3. դտ 112 կտ111
4. դտ 221 կտ 611
5. դտ 251 կտ 221
6. դտ 226 կտ 521
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարի.
Խնդրում եմ ասել, թե ինչ է նշանակում ձևակերպումը.
1. դտ 111 կտ 821
2. դտ111 կտ 823
3. դտ 112 կտ111
4. դտ 221 կտ 611
5. դտ 251 կտ 221
6. դտ 226 կտ 521
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Մարի, ես կարծում եմ բանաձևերի նշանակությունը այսպիսին է.
1. Հիմնական միջոցների մուտքագրում (շահագործման հանձնում)` ինքնարժեքով կազմակերպությունում կառուցված (ստեղծված), տեղակայված:
2. Հիմնական միջոցների վրա հետագա ծախսումների կապիտալացում: 3. Վաճառված (օտարված), ֆինանսական վարձակալության տրված հիմնական միջոցների, հիմնական հոտից խոտանված անասունների, ինչպես նաև օգտագործումից հանված և օտարման նպատակով պահվող հիմնական միջոցների կուտակված մաշվածության գումարների դուրս գրում:
4. Վաճառված ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) գծով դեբիտորական պարտքերի արտացոլում՝ բաց թողնման գներով (առանց անուղղակի հարկերի):
5. Դրամական միջոցների ստացում` որպես դեբիտորական պարտքերի մարում:
6. Ձեռք բերված (ստացված) ակտիվների (աշխատանքների, ծառայությունների) գծով հաշվանցվող (փոխհատուցվող) ԱԱՀ-ի գումարների արտացոլում, երբ ձեռք բերման (ստացման) և հաշվանցման (փոխհատուցման) պահերը համընկնում են:
դտ 111 կտ 821` երբ հիմնական միջոցի վրա կատարված ծախսումները տեղափոխում ենք ՀՄ-ի հաշիվ` ինքնարժեք
դտ111 կտ 823` ՀՄ-ի վրա կատարված կապիտալացվող ծախսումները տեղափոխում ենք ՀՄ-ի ինքնարժեք
դտ 112 կտ111` երբ ՀՄ-ն դուրս ենք գրում կուտակված մաշվածությունը հանում ենք ՀՄ-ի արժեքից
դտ 221 կտ 611` իրացումից հասույթի արտացոլում, երբ ապառիկ ապրանք ենք վաճառում և դրանից առաջանում է հասույթ
դտ 251 կտ 221` դտ պարտքի մարում, երբ վճարում են մեզ պարտքը
դտ 226 կտ 521` ձեռք բերված ակտիվների գծով հաշվանցվող (փոխհատուցվող) ԱԱՀ-ի գումարների արտացոլում, երբ ձեռք բերման (ստացման) և հաշվանցման (փոխհատուցման) պահերը համընկնում են
դտ 118 կտ 821