Լիլիթ.
Բարև, սիրելի հաշվապահներ: Պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդի, և կցանկանայի իմանալ իմ հասանելիք գումարը: Ստանում եմ 120 000 աշխատավարձ, հինգօրյա գրաֆիկով, և ի՞նչ ազդեցություն ունի կենսաթոշակային ֆոնդը դեկրետային գումարի հետ, ինչքա՞ն է սոց. վճարումը: Արդյո՞ք կապ ունի աշխատած ամիսների քանակը, ես շփոթվել եմ` մեկը ասում է անպայման պետք է 10 ամիս աշխատես, մյուսը ասում է` դա կապ չունի, ասացեք խնդրեմ` այժմյան օրենքով ինչպե՞ս է:
Նախապես շնորհակալություն
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
Ձեր դեպքում (140 օրացուցային օր տևողությամբ արձակուրդի ժամանակաշրջանի համար (հղիության` 70 օրացուցային օր, ծննդաբերության` 70 օրացուցային օր) ) աշխատանքային օրերը կլինի 100 օր: Անընդմեջ 12 ամիս աշխատանքի դեպքում 120 000 դրամ միջինով, միջին օրական աշխատավարձը կկազմի 120 000 / 21 = 5 710, 5 710 * 100 = 571 100 դրամ, եկամտային հարկը հանած` 571 100 – 146 540 = 424 560
Հ.Գ. “սոց. վճար” էլ չկա:
Հարգելի Արևիկ, ես նույնպես օգնության կարիք ունեմ խնդրում եմ օգնեք:
Ես աշխատում եմ ՍՊԸ-ում, գրանցված եմ 01.05.2017-ից, գնալու եմ ֆիզ արձակուրդ օգոստոս ամսին: Աշխատավարձս մայիս ամսին կազմել է 60 000 ՀՀ դրամ, իսկ հունիսին այն բարձրանալու է 100 000, հուլիսին` 300 000: Խնդրում եմ կասե՞ք` ինչքան գումար կստանամ մայրության նպաստ: Շնորհակալություն:
Հարգելի Արևիկ, կխնդրեի ինձ ևս նման հարցում խորհրդով օգնեք:
Ես աշխատանքի եմ ընդունվել 01.11.2014 ին, աշխատավարձս 112 000 դրամ է` մաքուր, 09.04.2014-ին գնացել եմ արձակուրդ: Աշխատում եմ 6-օրյա աշխատանքային ռեժիմով: Ինչքա՞ն պիտի կազմի իմ` հղիության և ծննդաբերության նպաստը: Շնորհակալ եմ: