Աշխատողի հունվար ամսվա աշխատավարձի հաշվարկ

Հասմիկ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` ինչպե՞ս հաշվարկել աշխատողի հունվար ամսվա աշխատավարձը, եթե նախորդ 12 ամիսների միջինը կազմել է 145 000 դրամ, տաբելում ներկա է 12 օր, 7 օրվա համար ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Դպրոցը աշխատում է վեցօրյա աշխատանքային շաբաթով: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինա

Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի և բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

145000/25*6 = նպաստի գումարը+ 12 օրվա աշխատավարձը

Հասմիկ

Շնորհակալություն, հարգելի Մարինա: Իսկ տվյալ ամսվա միջին աշխատավարձը հաշվելիս քանիսի՞ բաժանել: Այս պարագայում ոչ թե բյուլետենն է հետաքրքրում, այլ աշխատավարձը` տասը օրվա աշխատավարձի հաշվարկումը: