Վերջնահաշվարկ

Սամվել.

Բարև ձեզ, խնդրում եմ ձեզ տրամադրել ինձ աշխատանքից ազատվելու դեպքում աշխատավարձի վերջնահաշվարկի մեթոդը:Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նաիրա

Հարգելի Սամվել վերջնահաշվարկի ժամանակ նախ առաջինը պետք է որոշեք աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը:Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է ամսվան նախուդող վերջին 12 լրիվ ամիսների ընթացքում գործատուի կողմից աշխատողին վճարած ամենամսյա աշխատավարձի ընդհանուր գումարը 12-ի բաժանելու միջոցով(ներառյալ լրավճարները,հավելավճարները և պարգևավճարները):12 լրիվ ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները,որոնց ընթացքում աշխատողը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ,ամենամյա հերթական արձակուրդում:Եթե որևէ պատճառով 12 ամիսները չեն ձևավորվում,ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկում են մյուս բոլոր միմյանց նախորդող լրիվ ամիսների և դրանց համար աշխատողին վճարած աշխատավարձի ընդհանուր գումարը լրիվ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով,ներառյալ լրավճարները,հավելավճարները,պարգևավճարները:
Այնուհետև որոշում եք միջին օրական աշխատավարձի չափը,որն էլ հավասար է միջին ամսական աշխատավարձ բաժանած 30,4-ի վրա:Օրինակ եթե ձեր աշխատողը աշխատել է 6 ամիս և ազատվում է աշխատանքից, և նա այդ 6 ամիսների ընթացքում ստացել է ամսական 30000,40000,40000,40000,45000,45000 դրամ աշխատավարձ,ապա այդ դեպքում նրա միջին ամսական աշխատավարձի չափը կազմում է 30000+40000+40000+40000+45000+45000=240000/6=40000:Այնուհետև 40000/30,4*14 օրացուցային օրով(14 օրացուցային օրերն էլ 6 ամսվա չօգտագործված արձակուրդն է)=18422 դրամ վերջնահաշվարկ:

Ելենա

Հարգելի Սամվել հաշվում եք իրեն հասանելի արձակուրդը / չվճարած/: Դա էլ հանդիսանում է վերջնահաշվարկ:

Սիրարփի

Այդպիսի մեթոդ չկա:
Կարդացեք աշխատանքային օրենսգրքում (կախված է աշխատանքից ազատվելու պայմաններից)

Հովհաննես

Եթե նայենք Սամվելի ուղղած հարցին Նաիրան միանշանակ ճիշտ է :Ավելացնեմ նաև որ ըստ
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգի 33-րդ կետի 5-րդ պարբերության այդ գումարներից սոց վճարներ չեն հաշվարկվում: Նաիրայի օրինակում 18422 դրամ :
33-րդ կետի 5-րդ պարբերություն հետևյալն է:
Օրենքով սահմանված դեպքերում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով (հատուցման այդ գումարներից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում):

Արթուր

Հովհաննես,
1. վերջնահաշվարկից միայն եկամտահարկ է պահվում? Սոց վճար չի պահվում? Իսկ արձակուրդայինից պահվում է և սոցը, և եկամտահարկը?
2. որն է համարվում լրիվ ամիս? (եթե աշխատողը ընդունվել է 20.04.2009 և փետրվար ամսին 01.02-28.02 գնում է ամենամյա արձակուրդ, ապա վերցվում է արդյոք 04.2009-ը, եթե այո, ինչու, և եթե ոչ ինչու):
Շնորհակալություն

Հովհաննես

Հարգելի Արթուր այո արձակուրդայինից պահվում է և եկամտահարկ և սոց,իսկ վերջնահաշվարկից միայն եկամտահարկ:
2.Իմ կարծիքով ամսվա բոլոր օրերի աշխատանքային օրերն է,04.2009թ չի վերցվում:
Կխնդրեմ ովքեր 2-րդ հարցի վերաբերյալ ունեն ավելի հիմնավոր պատասխան թող իրենց կարծիքը գրեն:

Նաիրա

Հարգելի Արթուր պատասխանեմ,եթե ձեր աշխատողն ընդունվել է 20.04.2009 թվականին,ապա նրա աշխատանքային մեկ տարին լրանում է 19.04.2010 թվականին,իսկ 20.04.2009-ից մինչև 19.04.2009 լինում է մեկ լրիվ ամիս,դա հաստատ է:Կարող եք բացել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 4-րդ գլուխը և կարդալ ժամկետների մասին:

Գայանե

Հարգելի Արթուր, 04.2009թ-ը չի վերցվում, լրիվ ամիսը սկսվում է հաշվարկվել 01.05.2009-01.02.2010թթ.-11 ամիս: Արձակուրդի հաշվարկման ժամանակ կստանաք 11ամսվա միջին ամսական վաստակ:

Գայանե

Կներես Արթուր, 01.05.2009-01.02.2010թթ-9 ամiս, 9ամսվա միջին ամսական

Նաիրա

Հարգելի Արթուր իմ տված պատասխանի մեջ պետք է գրեյի 20.04.2009-ից մինչև 19.05.2009 լինում է մեկ լրիվ ամիս,կներեք 19.04.2009 թ. էի գրել:

Arus

Խնդրում եմ ինձ ասեք վերջնահաշվարկը ամեն դեպքում վճարվում է: Իսկ եթե աշխատողը ինքնակամ է ազատվել, կամ եթե փորձաշրջանով է աշխատել, ապա 3 ամիս հետո ազատվել: Այդ դեպքում ինչպես են վարվում: