Հարգելի գործընկերներ, եթե ճիշտ եմ հասկացել, 2014թ. առաքվող, տեղափոխվող ապրանքների գրքերը լրացվելու են էլեկտրոնային եղանակով: Հարկային հաշիվների ծրագրում կա էլեկտրոնային գրքեր էջը, որը ակտիվ վիճակում չէ: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս ատիվացնել այն: Ես ունեմ Հարկային Տեսչության կողմից տրված անուն և գաղտնաբառ:
Առաքվող, տեղափոխվող ապրանքների գրքերը էլեկտրոնային եղանակով վարելը պարտադիր չէ, “Հարկերի մասին” օրենք, 15.1 հոդված, վերջին պարբերություն, եթե չեմ սխալվում: 2014-ից կարող են, ոչ թե պարտավոր, վարել էլեկտրոնային եղանակով:
Հարգելի Իզաբելլա, այս պահի դրությամբ առաքվող կամ տեղափոխվող ապրանքների համար անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով վարելը դեռ “պարտադիր” չի համարվում, այնպես որ եթե դուք թղթային տարբերակով եք աշխատում, ապա ոչ մի խնդիր չկա, շարունակեք նույն ձևով:
Եթե ունեք Հարկային Տեսչության կողմից տրված անուն և գաղտնաբառ, դիմում եք ՀՏ, այնտեղ դիմում եք գրում բաժինը ակտիվացնելու վերաբերյալ: