Կազմակերպությունը չի ստորագրել ստացված էլեկտրոնային հաշիվները

Արման.

Հարգելի կոլեգաներ, վերջերս սկսել ենք օգտվել հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային տարբերակից և պարզել ենք, որ հնուց բավականին շատ հաշիվներ կան, որոնք ստորագրված չեն մեր կազմակերպության կողմից: Կազմակերպությունը ԱԱՀ հաշվանցման խնդիր չունի` ԱԱՀ-ով չի հարկվում, սակայն հետաքրքիր է` կա՞ն արդյոք հաշիվները չստորագրելու այլ հետևանքներ: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tihana

Եթե E-invoicing համակարգով ստացված հարկային հաշվի վրա ստացման (ընդունման) էլեկտրոնային ստորագրություն դրված չէ, պարտադիր է հարկային հաշվի թղթային տարբերակի Ձեր կողմից ստորագրված և կնքված տարբերակի առկայությունը: Այս դեպքում այն համարվում է ծախսը հիմնավորող փաստաթուղթ: Խորհուրդ եմ տալիս այսօրվանից սկսած դրանք ստորագրել և ծախսերը հիմնավորել այդ տարբերակով: