Կարինե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել.
Կազմակերպությունը ունի մաքրուհի, նա աշխատում է օրը 2 ժամ: Ինչպե՞ս պետք է նրան գրանցել և ինչքա՞ն աշխատավարձ պետք է վճարել: Եթե նվազագույն աշխատավարձի օրենքում նշված է 450 դրամ զուտ ախատավարձ (24 ժայմա շաբաթի դեպքում), այսինքն 600 դրամ ներառյալ հարկերը, կարո՞ղ եմ այդ 2 ժամը հաշվել 1 200 և համապատասխանաբար բազմապատկել ամսվա մեջ նրա աշխատած օրերով: Սակայն այդ դեպքում նրա ընդհանուր վարձատրությունը կազմում է ավելի քիչ, քան նվազագույն աշխատավարձը: Ինչպե՞ս անել: Կանխավ շնոհակալություն:
Նվազագույն աշխատավարձը վերաբերվում է շաբաթական 40 ժամյա գրաֆիկին, այս դեպքում նա աշխատում է 40 ժամից ավելի քիչ, հետևաբար իմ կարծիքով նրա աշխատավարձը կարող է ավելի ցածր լինել նվազագույնից:
Բարև Ձեզ, ամեն դեպքում նվազագույն աշխատավարձը չի կարող սահմանված նվազագույնից ցածր լինել, եթե խոսքը քաղ-իրավական պայմանագրին չի վերաբերում: