Կազմակերպությունը հիմնական միջոցների համար դետալներ է ներմուծել

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, օգնեք հետևյալ հարցում. ՍՊ ընկերությունը հիմնական միջոցների համար դետալներ է ներմուծել Եվրոպայից, որի դիմաց վճարել է ընկերության բանկային հաշվից, սակայն այդ ապրանքը մաքսայինում չի հայտարարագրվել, քանի որ ներմուծվել է անօրինական ճանապարհով` մասնավոր անձի միջոցով որպես անձնական իրեր բերելու տարբերակով: Ի՞նչ անել այդ գործարքի հետ: Ինձ հետաքրքրում է դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը և հաշվապահական ձևակերպումները: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
hermine

Կարծում եմ` դուք պետք է այդ դետալները ցույց տաք շուկայից ձեռքբերում` կազմելով գնման ակտ և մուծելով եկամտային հարկ, նոր միայն ձեր կազմակերպության հիմնական միջոցների վրա նստեցնեք:

Անուլ

Կարող եք միակողմանի գնման ակտով ձեռքբերում ձևակերպել և 11% եկամտային հարկ վճարել:

Լուսինե

Շնորհակալություն պատասխանների համար: Իսկ կարո՞ղ եք ասել, թե ինչպես պետք է ձևակերպել մեր ընկերության բանկային հաշվից կատարած միջազգային փոխանցումը: