Կարինե.
Ինչպես գիտենք, նպաստի հաշվարկման համար հիմք է հանդիսանում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու ամսվան նախորդած վերջին տասներկուամսյա ժամանակահատվածում աշխատողի համար հաշվարկված եկամուտը: Հարցս հետևյալն է` եթե 12 ամիսների մեջ կա արձակուրդ գնացած ամիս, արձակուրդային գումարն մասնակցու՞մ է միջին աշխատավարձի հաշվարկին:
Ոչ, արձակուրդային ամիսը չի մտնում միջինի հաշվարկի մեջ:
Համամիտ եմ Իզաբելաի հետ, միանշանակ չենք հաշվում…
Հարգելի Կարինե, ժամանակավոր անաշխատունակության միջին ամսեկանի հաշվարկին մասնակցում են բոլոր տեսակի եկամուտները՝ այդ թվում աշխատավարձ, արձակուրդային, պարգևավճար, հավելավճար, ինչպես նաև հենց անաշխատունակության նպաստը:
Հարգելի Սաթեն,
Իսկ որտե՞ղ կարող ենք կարդալ և համոզվել, որ նպաստի հաշվարկի մեջ ներառվում են բոլոր տեսակի եկամուտները, և արդյո՞ք ապահովագրության գումարներն էլ են մտնում հաշվարկի մեջ:
Շնորհակալություն:
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում: