Աիդա Նիկողոսյան.
Բարև ձեզ, ես աշխատում եմ որպես բուժքույր և ստացել եմ 35 000 դրամ աշխատավարձ: Սակայն հուլիսի 1-ի ընդունած օրենքից հետո պետք է ստանայի 45 000 դրամ աշխատավարձ, մեր հաշվապահությունը պնդում է, որ մեզ չի հասնում, և որ բյուջեից փոխանցում չի կատարվել: Ասացեք խնդրեմ` դա հնարավո՞ր է, թե ոչ, կամ ասեք օրենք, որով մենք կկարողանանք պաշտպանել մեր իրավունքները:
Օրենքը դա “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” ՀՀ օրենքն է: Այն կարող եք տեսնել http://www.arlis.am-ում:
Օրենքի Ձեր նշված փոփոխությունը ուժի մեջ է հուլիսի աշխատավարձի համար, չեմ կարծում, որ պետբյուջեից գումար ստանալու կամ չստանալու հանգամանքը նշանակություն ունի:
Ի դեպ օրենքում նշվում է.
Հոդված 2.1. Առողջապահության, … և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սույն օրենքի 1-ին հոդվածով (45,000) սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների` ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությանը: